Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արամ Աթեշյանի և Գարեգին Բեկչյանի հանդիպումը դրական արդյունք չի տվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և տեղապահի ընտրություններում հաղթած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հանդիպումը դրական արդյունք չի տվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Հանդիպումը կայացավ Արամ Աթեշյանի, Գարեգին Բեկչյանի և երկու ոչ եկեղեցականների մասնակցությամբ: Արամ Աթեշյանն ասել է, որ թեպետ Գարեգին Բեկչյանն ընտրվել է տեղապահ, ինքն իր լիազորությունները չի կարող փոխանցել: Նա հայտնել է, որ Գարեգին Բեկչյանը, որպես տեղապահ, թող անի, ինչ կարող է: Ստացվում է, որ Գարեգին Բեկչյանը բոլոր լիազորությունները չի ստանձնում: Եթե նա գործելու կարողություն չունի, հրահանգներ չի կարող տալ, հետևաբար չի կարող պատրիարքի ընտրական գործընթացը նախապատրաստել»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Նրա խոսքով, ապրիլի 1-ին Ստամբուլի փոխնահանգապետի հետ հանդիպմանը նշվել է, որ ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեից հետո անդրադարձ կարվի պատրիարքի ընտրությունների գործընթացին: Թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Գարեգին Բեկչյանը՝ դեռ պարզ չէ: Բագրատ Էստուկյանը նշեց, որ առաջիկա անելիքների մասին դեռ տեղեկություն չկա:

Բագրատ Էստուկյանը փոխանցեց, որ Գարեգին Բեկչյանը վերադարձել է ապրիլի 2-ին: Նախատեսված էր, որ Հրաշափառի արարողությունով նա պետք է մուտք գործեր Մայր եկեղեցի: Նախորդ օրերին Արամ սրբազանը բոլոր քահանաներին լուր  էր տվել` արգելելով մասնակցել արարողությանը:  Նույնիսկ փորձել են եկեղեցու դռները փակել:  

«Եկեղեցու դռները բացվեցին, երբ եկան Գարեգին Բեկչյանը և Սահակ Մաշալյանը: Նախատեսված  արարողությունը չեղավ, միայն աղոթք հնչեց: Մեր եկեղեցու համար բավական դժբախտ օրեր ենք ապրում, պատմության մեջ ամոթով հիշվելու արժանի օրեր ենք ապրում»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Ստամբուլի նահանգապետի տեղակալը մարտի 15-ին նախքան պատրիարքարանում  Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է  ուղարկել գրությունորնիրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական  ընտրությունների գործընթացի մեկնարկը:Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ « ընտրություններից անմիջապես հետոպատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս ԱթեշյանըՆահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբա նորեն անհնար»: Պատրիարքարանում տեղապահի  ընտրության նպատակով 2017-իմարտի 15-ին հրավիրված հոգևորականների ժողովը մեկնարկել է ժամը 15:00-ինիսկ գրությունը նահանգապետարանից պատրիարքարան է ուղարկվել ժամը 13:47: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանըգրությունը հրապարակել է միայն այն ժամանակերբ պարզվել էոր ինքը պարտվել է տեղապահի ընտրություններում:Տեղապահի ընտրություններում հաղթել էր Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդԳարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:

 

Ջուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք