Ղարիբաշվիլին Աբխազիային եւ Հարավային Օսիային օգուտներ է խոստացել ԵՄ-ի հետ ասոցացումից
INTERNATIONAL NEWSԱբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները, վերադառնալով Վրաստանի կազմ, «օգուտներ կստանան» Վրաստանի տնտեսության զարգացումից եւ ԵՄ-ի հետ ասոցացումից: Այդ մասին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Դուք օգուտներ կստանաք Վրաստանի աճող տնտեսությունից եւ Եվրամիության հետ մեր ասոցացումից»,- ասել է նա՝ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ամբիոնից դիմելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ժողովուրդներին:
Նրանց անվանելով «եղբայրներ ու քույրեր»՝ Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ «մեր կապերը կտրելու եւ մեր ժողովուրդներին բաժանելու բոլոր փորձերը կձախողվեն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



