Ղարիբաշվիլին Աբխազիային եւ Հարավային Օսիային օգուտներ է խոստացել ԵՄ-ի հետ ասոցացումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները, վերադառնալով Վրաստանի կազմ, «օգուտներ կստանան» Վրաստանի տնտեսության զարգացումից եւ ԵՄ-ի հետ ասոցացումից: Այդ մասին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Դուք օգուտներ կստանաք Վրաստանի աճող տնտեսությունից եւ Եվրամիության հետ մեր ասոցացումից»,- ասել է նա՝ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ամբիոնից դիմելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ժողովուրդներին:
Նրանց անվանելով «եղբայրներ ու քույրեր»՝ Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ «մեր կապերը կտրելու եւ մեր ժողովուրդներին բաժանելու բոլոր փորձերը կձախողվեն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



