Լեհաստանը կարգավարներին մեղադրել Է Սմոլենսկի մերձակայքում ավիաաղետ հրահրելու մեջ
INTERNATIONAL NEWS Լեհաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրանքներ Է առաջադրել ռուսաստանցի կարգավարների, ինչպես նաեւ այն «երրորդ անձի» հասցեին, որը գտնվել Է թռիչքների կառավարման աշտարակում, Սմոլենսկի մերձակայքում դիտավորյալ ավիաաղետ հրահրելու մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Polska Agencja Prasowa-ը՝ վկայակոչելով գլխավոր դատախազի տեղակալ Մարեկ Պոշչենեկին:
Նրա խոսքով՝ Վարշավան մոտ ժամանակներս կդիմի Մոսկվային՝ ռուսաստանցի ավիակարգավարների հարցաքննության համար իրավական օգնության պահանջով:
Լեհաստանի ռազմաօդային ուժերի Տու-154 ինքնաթիռը Սմոլենսկի մերձակայքում ընկել Է 2010 թվականի ապրիլի 10-ին: Վթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 96 ուղեւորները, այդ թվում՝ նախագահ Լեխ Կաչինսկին՝ տիկնոջ հետ:
Միջպետական ավիացիոն կոմիտեն պատահարի պատճառը համարել Է օդաչուների սխալը, մասնավորապես, պահեստային օդանավակայան չհեռանալու որոշումը: Լեհական կողմը կատարել Է սեփական հետաքննություն եւ մեղքի մի մասը բարդել ռուսաստանցի կարգավարների վրա:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



