Լեհաստանը կարգավարներին մեղադրել Է Սմոլենսկի մերձակայքում ավիաաղետ հրահրելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Լեհաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրանքներ Է առաջադրել ռուսաստանցի կարգավարների, ինչպես նաեւ այն «երրորդ անձի» հասցեին, որը գտնվել Է թռիչքների կառավարման աշտարակում, Սմոլենսկի մերձակայքում դիտավորյալ ավիաաղետ հրահրելու մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Polska Agencja Prasowa-ը՝ վկայակոչելով գլխավոր դատախազի տեղակալ Մարեկ Պոշչենեկին:
Նրա խոսքով՝ Վարշավան մոտ ժամանակներս կդիմի Մոսկվային՝ ռուսաստանցի ավիակարգավարների հարցաքննության համար իրավական օգնության պահանջով:
Լեհաստանի ռազմաօդային ուժերի Տու-154 ինքնաթիռը Սմոլենսկի մերձակայքում ընկել Է 2010 թվականի ապրիլի 10-ին: Վթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 96 ուղեւորները, այդ թվում՝ նախագահ Լեխ Կաչինսկին՝ տիկնոջ հետ:
Միջպետական ավիացիոն կոմիտեն պատահարի պատճառը համարել Է օդաչուների սխալը, մասնավորապես, պահեստային օդանավակայան չհեռանալու որոշումը: Լեհական կողմը կատարել Է սեփական հետաքննություն եւ մեղքի մի մասը բարդել ռուսաստանցի կարգավարների վրա:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



