Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


«Հուսով եմ, որ շուտով կսկսեմ նորից խաղալ». Շողեր Գրիգորյանը՝ հարենիքից բացակայելու մասին և ոչ միայն

LIFE
Exclusive 
 
Past.am-ի զրուցակիցը սիրված դերասանուհի Շողեր Գրիգորյանն է:
 
- Արտերկրում ուսանելուց հետո քչերն են, որ վերադառնում են հայրենիք ու իրենց գործունեությունն այստեղ շարունակում: Դուք այդ քչերից եք: Ինչու՞ վերադարձաք:
 
- Եթե անկեղծ լինենք, ես որոշել էի դեռ մնալ Փարիզում։ Ուզում էի ուսումս շարունակել Սորբոնում։ Անձնական պատճառով վերադարձա․․․ Հայրիկիս մահը շատ ազդեց ինձ վրա, ես մահվան հետ, էսպես ասած, առաջին անգամ էի էդպես մոտիկից առնչվում․․․ Որոշեցի մնալ Հայաստանում։
 
- Ձեր այդ քայլից ելնելով՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե պատահաբար կանգնեիք «Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա» ներկայացման՝ Ձեր հերոսուհու կանգնած երկընտրանքի առջեւ` գնա՞լ, թե՞ մնալ Հայաստանում, այնուամենայնիվ, կմնայիք:
 
Image may contain: one or more people and eyeglasses
 
- Չեք հավատա, բայց երբ առաջարկը ստացա «Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա» մոնոներկայացման մեջ խաղալու, իմ վերադարձից մի քանի տարի անց էր, ու ես կրկին որոշել էի գնալ Փարիզ։ Հաջող քննություն էի հանձնել և ընդունվել էի Սորբոն՝ թատերական ուսումս շարունակելու համար։ Ներկայացումը, ինչպես հիշում եք, արտագաղթի մասին էր։ Իմ հերոսուհին այդպես էլ չի մեկնում երկրից՝ չնայած որ արդեն օդանավակայանի սպասասրահում էր։ Պատկերացրեք, որ ճիշտ հերոսուհուս դերում հայտնվեցի, համարյա թե սպասասրահում։ Անընդհատ մտածում էի՝ ում է պետք այս ներկայացումը, եթե նույնիսկ ինձ չի պահելու Հայաստանում։
 
 
Արտաշես Արամի հեղինակած հերոսուհուս տեքստերը գլխումս պտտվում էին ու ինձ հանգիստ չէին տալիս։ Ու երբ խոչընդոտ առաջացավ գնալուս հետ կապված, ես չփորձեցի հաղթահարել այն, միանգամից հասկացա, որ սա Աստծուց ընձեռված հնարավորություն է, որ ես չմեկնեմ։ Ու էնքան երջանիկ էի ինձ զգում, ոնց որ թե մի մեծ բեռից ազատված լինեի։ Էսպիսին է թատրոնի ուժը։ Հիմա էլ հայտնվել եմ Մոսկվայում ու նորից անձնական պատճառով։ Բայց այս անգամ ուրախ առիթ է, ամուսնուս կողքին եմ: ))
 
 
- Թատրոնից բացի՝ Ձեզ երբեմն կարելի է նաև մեծ էկրանին տեսնել, բայց սերիալներում քիչ եք երևում: Այդպես էլ շարունակելո՞ւ եք:
 
- Ինքս ինձ հետ երկար մաքառումներից հետո ես, այնուամենայնիվ, սերիալներում նույնպես հանդես եկել եմ։ Հետաքրքիր դերեր են եղել, ես հաճույքով եմ աշխատել։ Թե՛ Սոխակը «Բանակում»-ում և թե՛ խելագար Մանեն՝ «Քույր»-ում ինձնից շատ տարբեր կերպարներ էին ու լավ կենտրոնացում էին պահանջում։ Իհարկե, ֆիլմում ավելի մեծ է պատասխանատվությունը, իմ ոգևորությունն էլ է մեծ ֆիլմում նկարահանվելիս։ Լավ ֆիլմը լավ քանդակի պես մի բան է, մնայուն արժեք է, ու դու այդ մնայուն արժեքի մի մասն ես կազմում։
 
Image may contain: 1 person, closeup
 
- Առհասարակ, ի՞նչ կարծիք ունեք հայկական ներկայիս կինեմատոգրաֆիայի մասին:
 
- Ներկայիս հայկական կինոն բազում խնդիրներ ունի, բայց ես հավատում եմ, որ դրանք լուծելի են։ Ինչքան կյանքը լավանա Հայաստանում, այնքան ուղիղ համեմատականորեն կինոն էլ է զարգանալու։ Չնայած՝ կան բաներ, որոնք մեծ ֆինանսների հետ կապված չեն, օրինակ՝ լեզուն։ Մի Ֆիլմի մեջ կարող է միանգամից երեք տեսակի հայերեն հնչել։ Մի՞թե հնարավոր չէ ընդհանուր հայտարարի գալ ռեժիսորի հետ և մի միջին հայերեն ընտրել․․․ Կամ ինչո՞ւ են մեր ֆիլմերի բոլոր հերոսուհիները հարուստ, հեղինակավոր «պապայի աղջիկ»։ Ինչու՞ հայկական կինոյում չկա գյուղացի մարդը՝ իր հոգսերով, իր ազնվությամբ, իր տեսակով․ Հայաստանը միայն երևանյան էլիտա՞ն է։
 
Image may contain: 1 person, child, outdoor and closeup
 
Իհարկե, կան նաև հեղինակային ֆիլմեր, որոնք կարող ես մի քանի անգամ դիտել ու հաճույք ստանալ որպես հանդիսատես ու որպես դերասան՝ հաճույքով նկարվես: Չնայած ես բոլոր ֆիլմերում էլ հաճույքով եմ նկարահանվել։ Լավ ռեժիսորներ կան, հրաշալի երիտասարդ դերասաններ կան, ովքեր իրենց դասախոսների հետ հայտնվում են նույն կադրում ու գերազանցում նրանց։ Էնպես որ, ամեն ինչ առջևում է։
 
- Վերջին ժամանակներս նկարահանված ֆիլմերից որո՞ւմ կցանկանայիք նկարահանվել և ո՞ւմ դերում:
 
- Վերջերս դիտեցի Կոնչալովսկու «Рай» ֆիլմը ու շատ տպավորված եմ։ Կոնչալովսկու ֆիլմերից ես միշտ եմ տպավորվում։ Կուզենայի Վիսոցկայայի դերում հանդես գալ։ Չնայած ցանկանալ ցանկանալ է, կուզենայի, որ ֆիլմը ոչ  թե հրեաների Հոլոքոստի մասին լիներ, այլ Հայոց ցեղասպանության, ու հերոսուհին, բնականաբար, ոչ թե ռուս էմիգրանտ լիներ (մանավանդ , որ ես նման չեմ), այլ հայուհի՝ ում կյանքի հիման վրա էլ կլիներ ֆիլմը։
 
- Մինչ այժմ խաղացածներից ամենահիշարժան ու սիրելի դերը՝ Ձեզ համար:
 
Image may contain: 1 person
 
- Իմ բոլոր դերերը շատ թանկ են ինձ համար, նրանցից ես շատ բան եմ սովորել, ու իրենք ինձ վրա մեծ ու դրական ազդեցություն են ունեցել միշտ։ Դժվար կլինի առանձնացնել, որովհետև իրենք ամեն մեկը կյանքի մի էտապում ամենասիրելին են եղել ինձ համար։ Չնայած մի դեր կա, որ անընդհատ ուզում եմ իրեն նորից ու նորից անդրադառնալ, միշտ մտածում եմ՝ այ հիմա լրիվ ուրիշ կերպ կխաղամ․ դա Դոստոևսկու Նաստասյա Ֆիլիպովնան է։ Իսկ կինոյում Ռոբեր Գեդիգյանի «Le voyage en Armenie» («Ճանապարհորդություն դեպի Հայաստան») ֆիլմում Շաքեի դերը։
 
Image may contain: 2 people, hat, child and closeup
 
- Ամփոփելով՝ ներկա պահին ստեղծագործական ի՞նչ փուլում եք:
 
- Հիմա հանդիսատեսի դերում եմ. Մոսկվայում լավ թատրոններ կան, լավ ֆիլմեր, լավ լեկցիաներ։ Փոքրիկս շատ լուսավոր է, իր հետ չեմ հասցնում ձանձրանալ, բայց և այնպես, հուսով եմ, որ շուտով կսկսեմ նորից խաղալ։
 
 
Մարիամ Նալբանդյան

 

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance