5 նշան, որ դուք ստրես եք տարել
LIFEՍպառնալիքի անհետացումից հետո մեր օրգանիզմը սովորաբար վերականգնում է նորմալ գործառույթները։ Բայց երբ սթրեսային իրադրությունը մշտական է դառնում, եւ հոգեկան ներաշխարհը ճնշվածություն է զգում, ձեր սթրեսը կարող է քրոնիկական բնույթ կրել։ Մշտական սթրեսի հետեւանքով կարող եք խնդիրներ ունենալ սրտի հետ, ինչպես նաեւ՝ քնի խանգարումներ: Միշտ կլինեք տագնապած ու դեպրեսիոն վիճակներում, ուստի շատ կարեւոր է սթրեսը վերահսկելը։
Ստորեւ ներկայացում ենք սթրեսով տառապելու հինգ նախանշան:
1. Խուճապային հարձակումներ
Ձեզ ծանոթ է այդ զգացումը։ Ձեզ թվում է, թե տասը թրով աճպարարություն եք անում, որոնք ցանկացած պահի կարող են ձեր դեմքին թափվել։
Մտքերի այդ խառնաշփոթ վազքը դադարեցրեք՝ խորը շունչ քաշելով։ Դուք կարող եք փակվել լոգարանում կամ անել դա սեղանի շուրջ, կամ էլ՝ ժողովների դահլիճում։ Մի ձեռքը դրեք որովայնին, իսկ մյուսը կրծքին՝ միաժամանակ շնչելով բերանով կամ քթով։ Ամբողջությամբ կենտրոնացեք ձեր շնչառության վրա։
2. Մտքերի ցատկ
Տագնապը սթրեսի նախանշաններից մեկն է։ Դա կարող է մտքերի ցատկ առաջացնել, ինչը ձեզ կարող է ստիպել կորցնել կենտրոնացումը։
Մի կողմ դրեք ձեր հեռախոսը (լուրջ) եւ հեռու գնացեք համակարգչից։ Կազմեք հինգ բաների ցուցակ, որոնք ցանկանում եք անել այդ օրը։ Նման ցուցակ կազմելը վստահություն կհաղորդի ձեզ, եւ նախագծերը, որոնց շուրջ աշխատում եք, ավելի կառավարվող կդառնան։
3. Ծանրություն մկաններում ու հոդերում
Դուք սեղմեցի՞ք մկանները կամ ձգեցի՞ք ուսերն այն մտքից, որ մոտենում է վերջնաժամկետը։ Սթրեսը մեր օրգանիզմին ստիպում է զգաստ լինել։
Թուլացման համար օգտագործեք մկանային պրոգրեսիվ ռելաքսացիան։ Շարժվելով գլխից մինչեւ ոտքերը, ամուր բռնեք մարմնի յուրաքանչյուր մասը հինգ վայրկյան եւ բաց թողեք։ Այդ վարժությունից հետո դուք ավելի ազատ կզգաք օրվա ընթացքում։
4. Ցավ որովայնում եւ այրոց
Եթե աշխատավայրում դուք ստիպված եք լոգասենյակ գնալ յուրաքնաչյուր 10 րոպե, դրա պատճառը կարող է լինել սթրեսի բարձր մակարդակը։
Տագնապն ու անհանգստությունը կարող են խախտել մարսողությունը։ Ոմանց մոտ դրա հետեւանքով մարսողությունը դանդաղում է։ Նրանք տառապում են փորկապությունից եւ խցանումներից։ Մյուսների մոտ, հակառակը, մարսողական գործընթացներն արագանում են, ինչն էլ դառնում է հաճախ զուգարան գնալու պատճառ։
Սթրեսը նաեւ կարող է ստամոքսում կամ կերակրափողում այրոցների պատճառ դառնալ։
Իհարկե, վերահսկել սթերսն ամենալավն է, բայց խնդրի արագ լուծման համար խորհուրդ է տրվում կոճապղպեղով ըմպելիքներ օգտագործել: Կոճապղպեղը փորացավը հանգստացելու հայտնի միջոց է։
5. Անքնություն
Անքնությամբ տառապում են սթրեսի բարձր մակարդակ ունեցող շատ մարդիկ։ Համաձայն «The Chicago Tribune»-ի՝ դրա պատճառը կարող է լինել գաջեթների շահագործումը ննջարանում։ Սմարթֆոնի կամ համակարգչի էկրանի կապույտ գույնը ճնշում է մեզ քնել օգնող մետալոնին հորմոնը։
Աշխատող էկրանները նաեւ խախտում են մեր ցիրկադային ռիթմերը, որոնք վերահսկում են քնի եւ սթափության շրջափուլը։ Պարզապես հրաժարվեք մահճակալում գաջեթների օգտագործումից, եւ դուք կկարողանաք զգալիորեն մեծացնել ձեր քնի տեւողությունը։



