Վարուժան Բաբաջանյանն իր ծննդավայրում առաջատարն է
POLITICS«Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանն իր ծննդավայր Նոյեմբերյանում հավաքել է մոտ 1100 ձայն և առաջատարն է:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ Տավուշի մարզում «Ծառուկյան» դաշինքը հավաքել է ընդհանուր առմամբ ձայների 23%-ից ավելին:
Past.am-ի հետ զրույցում պատգամավորության թեկնածուն նշեց, որ մարզի Այրում համայնքում նույնպես դաշինքն առաջատար է.
«Մենք հիմա շարունակում ենք ամփոփել թվերը, հաշվում ենք: Սակայն մինչ այս պահը կատարված ձայների հաշվարկը ցույց է տվել, որ մեր դաշինքում ամենաշատ ձայնը ես եմ հավաքել»,- նշեց մեր զրուցակիցը:
Հավելելենք, որ ձայների հաշվարկն ու ճշգրտումները դեռ ընթացքի մեջ են:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



