Վարուժան Բաբաջանյանն իր ծննդավայրում առաջատարն է
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանն իր ծննդավայր Նոյեմբերյանում հավաքել է մոտ 1100 ձայն և առաջատարն է:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ Տավուշի մարզում «Ծառուկյան» դաշինքը հավաքել է ընդհանուր առմամբ ձայների 23%-ից ավելին:
Past.am-ի հետ զրույցում պատգամավորության թեկնածուն նշեց, որ մարզի Այրում համայնքում նույնպես դաշինքն առաջատար է.
«Մենք հիմա շարունակում ենք ամփոփել թվերը, հաշվում ենք: Սակայն մինչ այս պահը կատարված ձայների հաշվարկը ցույց է տվել, որ մեր դաշինքում ամենաշատ ձայնը ես եմ հավաքել»,- նշեց մեր զրուցակիցը:
Հավելելենք, որ ձայների հաշվարկն ու ճշգրտումները դեռ ընթացքի մեջ են:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



