Հանձնաժողովի անդամն անվավեր է դարձրել զինվորականների քվեաթերթիկները
POLITICSԷջմիածնի թիվ 14/20 ընտրատեղամասում քվեարկում էին նաև զինվորականներ: Առավոտյան ականատես եղանք, որ արկղի մոտ նստած հանձնաժողովի անդամը զինվորականների քվեարկած թերթիկների վրա չէր փակցնում ինքնասոսնձվող դրոշմապիտակ:
«Ելք» դաշինքի վստահված անձ Սվետլանա Գաբրիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ զինվորների քվեաթերթիկների 70%-ի վրա չի փակցվել ինքնասոսնձվող դրոշմապիտակ:
«Ժամը 8-ից մինչև 3-ը չի փակցվել, 3-ից հետո են փակցրել», -ասաց Ս.Գաբրիելյանը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Մելքոնյանն էլ ասաց, որ չի նկատել, որ հանձնաժողովի անդամը չի փակցնում դրոշմապիտակ: Նշեց, որ այդ քվեաթերթիկները կհամարվեն անվավեր:

Հանձնաժողովի նախագահը չընդունեց, որ թերացողը հանձնաժողովի անդամն է: «Անփույթ են եղել զինվորականները»,- հավելեց Վ. Մելքոնյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



