Հանձնաժողովի անդամն անվավեր է դարձրել զինվորականների քվեաթերթիկները
ՔԱՂԱՔԱԿԱՆԷջմիածնի թիվ 14/20 ընտրատեղամասում քվեարկում էին նաև զինվորականներ: Առավոտյան ականատես եղանք, որ արկղի մոտ նստած հանձնաժողովի անդամը զինվորականների քվեարկած թերթիկների վրա չէր փակցնում ինքնասոսնձվող դրոշմապիտակ:
«Ելք» դաշինքի վստահված անձ Սվետլանա Գաբրիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ զինվորների քվեաթերթիկների 70%-ի վրա չի փակցվել ինքնասոսնձվող դրոշմապիտակ:
«Ժամը 8-ից մինչև 3-ը չի փակցվել, 3-ից հետո են փակցրել», -ասաց Ս.Գաբրիելյանը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Մելքոնյանն էլ ասաց, որ չի նկատել, որ հանձնաժողովի անդամը չի փակցնում դրոշմապիտակ: Նշեց, որ այդ քվեաթերթիկները կհամարվեն անվավեր:

Հանձնաժողովի նախագահը չընդունեց, որ թերացողը հանձնաժողովի անդամն է: «Անփույթ են եղել զինվորականները»,- հավելեց Վ. Մելքոնյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



