WikiLeaks-ը հրապարակել Է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղերի նոր մասը
SOCIETY WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել Է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի նախորդ մասը, որը նշված Էր որպես Dark Matter («Մութ մատերիա»), հրապարակվել Է մարտի 23-ին, այնտեղ նկարագրվում Էին Apple ընկերության սարքերը «կոտրելու» եւ վարակելու եղանակները:
Կայքի աշխատակիցները նշում են, որ հրապարակման նոր մասը, որը նշված Է որպես Marble («Մարմար»), պարունակում Է համանուն գաղտնի ծրագրի ելման կոդի 676 ֆայլ: Նշվում Է, որ Marble ծրագիրն իբր քողարկում Է ԿՀՎ-ի վնասաբեր ծրագրերի տեքստերի այն հատվածները, որոնցից կարելի Է հասկանալ, որ հենց գերատեսչությունն Է կանգնած վիրուսի ստեղծման կամ ցանցահենային գրոհի իրականացման հետեւում: Մասնավորապես, այդ տվյալները թաքցվում են դատաբժշկական փորձագետներից եւ հակավիրուսային ընկերություններից, ասվում Է կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



