WikiLeaks-ը հրապարակել Է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղերի նոր մասը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել Է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի նախորդ մասը, որը նշված Էր որպես Dark Matter («Մութ մատերիա»), հրապարակվել Է մարտի 23-ին, այնտեղ նկարագրվում Էին Apple ընկերության սարքերը «կոտրելու» եւ վարակելու եղանակները:
Կայքի աշխատակիցները նշում են, որ հրապարակման նոր մասը, որը նշված Է որպես Marble («Մարմար»), պարունակում Է համանուն գաղտնի ծրագրի ելման կոդի 676 ֆայլ: Նշվում Է, որ Marble ծրագիրն իբր քողարկում Է ԿՀՎ-ի վնասաբեր ծրագրերի տեքստերի այն հատվածները, որոնցից կարելի Է հասկանալ, որ հենց գերատեսչությունն Է կանգնած վիրուսի ստեղծման կամ ցանցահենային գրոհի իրականացման հետեւում: Մասնավորապես, այդ տվյալները թաքցվում են դատաբժշկական փորձագետներից եւ հակավիրուսային ընկերություններից, ասվում Է կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



