Կիմ Չեն Նամի մարմինը տեղափոխել են ԿԺԴՀ
INTERNATIONAL NEWSՔուալա-Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբոր մարմինը, մարտի 31-ին Պեկինով տարանցմամբ տեղափոխել են ԿԺԴՀ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Լու Կանը:
«Մալայզիայում վախճանված ԿԺԴՀ-ի քաղաքացու մարմինը եւ նրան ուղեկցող անձինք այսօր Պեկինով տարանցմամբ վերադարձել են ԿԺԴՀ»,- ասել Է Լու Կանը մարտի 31-ին կայացած ճեպազրույցում:
Նա նաեւ նշել Է, որ Չինաստանը, գոյություն ունեցող միջազգային սկզբունքներին համապատասխան, անհրաժեշտ հումանիտար աջակցություն Է ցուցաբերել:
Ավելի վաղ այն մասին, որ Կիմ Չեն Նամի մարմինը հանձնվելու Է հյուսիսկորեական կողմին, հայտնել Է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազաքը: «Դիահերձման ընթացակարգի ավարտման կապակցությամբ եւ ազգականների գրավոր խնդրանքին համապատասխան, մենք մարմինը կուղարկենք Հյուսիսային Կորեա»,-նշել Է Ռազաքը: Նա նաեւ հայտնել Է, որ Փենյանում Մալայզիայի դեսպանության ինն աշխատակիցներ, որոնց թույլ չԷին տալիս երկրից մեկնել Կիմ Չեն Նամի մահվանից հետո ծագած դիվանագիտական տարաձայնությունների պատճառով, այժմ կարող են վերադառնալ հայրենիք:
Որպես պատասխան քայլ, ԿԺԴՀ-ի երկու քաղաքացիների, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի մահվանը մեղսակից լինելու մեջ, թոյւլատրվել Է մեկնել Մալայզիայի մայրաքաղաքից: Մալայզիական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, մարտի 30-ին նրանք Պեկին են մեկնել «Մալայզիայի ավիաուղիների» չվերթով: Նույն այդ ինքնաթիռով Չինաստան Էր հասցվելու նաեւ Կիմ Չեն Նամի մարմինը՝ հետագայում Փենյանին հանձնելու համար:
Նաջիբ Ռազաքը նաեւ ընդգծել Է, որ ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում ստեղծած դիվանագիտական ճգնաժամը հաղթահարված Է, ինչի մասին նա գրել Է Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



