Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին
POLITICS:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համաձայն հրամանագրի՝ ստեղծվել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ¸ հաստատվել են խորհրդի անհատական կազմը¸ գործունեության կարգը¸ Արցախի Սահմանադրությամբ անվանականորեն սահմանված եւ ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը։
Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



