Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համաձայն հրամանագրի՝ ստեղծվել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ¸ հաստատվել են խորհրդի անհատական կազմը¸ գործունեության կարգը¸ Արցախի Սահմանադրությամբ անվանականորեն սահմանված եւ ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը։
Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



