«Շարքային քաղաքացուց սկսած մինչև մտավորական՝ բոլորն էլ իրենց խնդիրներն ունեն, և ես հենց այդ հարցերով եմ զբաղվելու». Հարություն Կարապողոսյան
SOCIETY«ՀՀԿ» ցուցակով առաջադրված տարածքային թեկնածու, անկուսակցական Հարություն Կարապողոսյանն Էրեբունի համայնքի բակային տարածքներից մեկում բնակիչների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ ընտրություններն անցնելու են առողջ մթնոլորտում, իսկ ընտրված պատգամավորը վայելելու է ժողովրդի մեծամասնության քվեն:
Ամփոփելով քարոզարշավը՝ թեկնածուն հայտնեց, որ հանդիպել է տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ: «25 տարիների ընթացքում մեր երկրում շատ բան է արվել, սակայն մի շարք խնդիրներ կան. շարքային քաղաքացուց սկսած՝ մինչև մտավորական, բոլորն էլ իրենց խնդիրներն ունեն»,-նշել է պատգամավորի թեկնածուն՝ հավելելով, որ ինքն ԱԺ-ում հանդես է գալու մի շարք օրենսդրական նախաձեռնություններով՝ ներառելով հենց այդ բացթողումները:
«Ուզում եմ՝ այնպիսի երկիր ունենանք, որ ո՛չ մի մայր, ում որդին սահմանում է, մտավախություն չունենա, որ գիշերը կրակելու են»,-եզրափակեց իր խոսքը Հարություն Կարապողոսյանը:











1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



