«Շարքային քաղաքացուց սկսած մինչև մտավորական՝ բոլորն էլ իրենց խնդիրներն ունեն, և ես հենց այդ հարցերով եմ զբաղվելու». Հարություն Կարապողոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ՀՀԿ» ցուցակով առաջադրված տարածքային թեկնածու, անկուսակցական Հարություն Կարապողոսյանն Էրեբունի համայնքի բակային տարածքներից մեկում բնակիչների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ ընտրություններն անցնելու են առողջ մթնոլորտում, իսկ ընտրված պատգամավորը վայելելու է ժողովրդի մեծամասնության քվեն:
Ամփոփելով քարոզարշավը՝ թեկնածուն հայտնեց, որ հանդիպել է տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ: «25 տարիների ընթացքում մեր երկրում շատ բան է արվել, սակայն մի շարք խնդիրներ կան. շարքային քաղաքացուց սկսած՝ մինչև մտավորական, բոլորն էլ իրենց խնդիրներն ունեն»,-նշել է պատգամավորի թեկնածուն՝ հավելելով, որ ինքն ԱԺ-ում հանդես է գալու մի շարք օրենսդրական նախաձեռնություններով՝ ներառելով հենց այդ բացթողումները:
«Ուզում եմ՝ այնպիսի երկիր ունենանք, որ ո՛չ մի մայր, ում որդին սահմանում է, մտավախություն չունենա, որ գիշերը կրակելու են»,-եզրափակեց իր խոսքը Հարություն Կարապողոսյանը:











1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



