Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ

SOCIETY

 ՀՀ կառավարությունում մարտի 30-ին տեղի է ունեցել հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացմանը: «Մեր կողմից իրականացրած մարզային այցելությունների ընթացքում ներկայացվել են, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմ են հասցեագրվել բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնք վերաբերում են սնանկության գործերով կառավարիչների գործունեությանը: Բողոքները հիմնականում կապված են կառավարիչների ոչ պատշաճ գործողությունների հետևանքով սնանկության վարույթի չափազանց երկար տևելու,  պարտատերերի օրինական, այդ թվում՝ աշխատավարձի վճարման հետ կապված պահանջների բավարարման գործընթացի ցածր արդյունավետության և այլ խնդիրների հետ, ինչը պայմանավորված է,  թե գործնականում թույլ տրված թերացումներով, թե օրենսդրական բացերով»,-նշել է վարչապետը և հավելել, որ այս հարցի լիարժեք լուծումն առավել մեծ կարևորություն ունի նաև այն առումով, որ գործադիր իշխանությունը չունի սնանկության վարույթի վրա իրավաչափ միջամտելու և դրանով իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու գործիքակազմ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդար ադատության նախարարին 3-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն:  Արդարադատության նախարարին հանձնարարվել է նաև մշակել քայլեր նախքան սնանկությունը կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուն ուղղված: 

Առաջարկություններ կներկայացվեն  բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ 

Անդրադառնալով բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելուն վարչապետը նշել է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ անավարտ շենք-շինությունների վերաբերյալ և ներկայացվել էին դրանք ավարտին հասցնելու լուծումներ: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ: Առկա են հիմնա վոր բողոքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»: Հաշվի առնելով ՀՀ կառավարության քաղաքականությունը երիտասարդ ընտանիքների և բազմազավակ ընտանիքների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել արդեն իսկ ուսումնասիրված և մարզերում տեղակայված անավարտ շինությունների ավարտին հասցնելու հստակ ի րատեսական ժամանակացույց և այդ շենքերում բազմազավակ ընտանիքներին բնակարան ձեռք բերելուն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ առաջարկություն։  ՀՀ մարզպետերին գործադիրի ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբերյալ տվյալներ:  ՀՀ ֆինանսների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին վարչապետը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում, համատեղ քննարկելով և գնահատելով ռիսկերը, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել կա րծիք՝ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետության կողմից բնակարանների ձեռք բերման հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները, ՀՀ մարզերում հաշվառված և փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարանների ձեռք բերման հնարավորության վերաբերյալ: 

Չգազիֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման և նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ. վարչապետ 

Չգազիֆիկացված տարածքների ջեռուցման և այլ խնդիրների լուծման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 94-ից 96 տոկոս է, ինչն աննախադեպ բարձր է, քան ցանկացած այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրս: Միաժամանակ, համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի ուսումնասիրությունների, ինչպես նաև մեր համաքաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում պարզ է դառնում, որ չգազիֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման և նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ»:Վարչապետը  հանձնարարել է ՀՀ մարզպետերին, համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ՝ 1-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել գազիֆիկացման խնդիր ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Գործադիրի ղեկավարը   ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարել է առաջին կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալուն պես, 1-ամսյա ժամկետում, հստակ հաշվարկել համապատասխան վայրերում գազիֆիկացման իրականացման ծախսերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի ներկայացուցիչների հետ, միաժամանակ, որպես նշյալ խնդրի լուծման տարբերակ հաշվի առնել նաև ապահովման այլընտրանքային առաջարկները, մասնավորապես՝ արևային մարտկոցները, պելետային կաթսանները, վառարանները և այլ տարբերակներ։ Արդյունքում՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել թե՛ մատակարարողի, թե՛ սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակը: «Յուրաքանչյուր բնակավայրի վերաբերյալ իրենց ջեռուցման կենցաղային պայմաններն ապահովելու համար պետք է հաշվարկել բոլոր հնարավոր տարբերակները և ընտրել դրանցից լավագույնը»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: 

Կուսումնասիրվի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կներկայացվի առաջարկություն  դրանց  վերաբերյալ

 Անդրադառնալով միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների և դրանց հարակից տարածքների կանոնակարգմանը՝ վարչապետը նշել է. «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների ապահովությունը կարևոր է ոչ միայն մեր համաքաղաքացիների անվտանգության ապահովման համար, այլ նաև կրում է ռազմավարական նշանակություն: Մեր մարզային այցելությունների ընթացքում արձանագրվել է միջպետական, հանրապետական նշանակության և միջհամայնքային ճանապարհների զգալի մասի ոչ բարվոք վիճակ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը զեկուցել է, որ այդ ճանապարհների անմիջապես հարակից տարածքներում կան շինություններ, որոնք խոչընդոտում են երթևեկության անվտանգության ապահովմանը, ինչպես նաև առկա են ոչ պատշաճ ճանապարհային նշաններ»: Այդ իսկ պատճառով Կարեն Կարապետյանը հանձնարարել է           ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ առաջարկություն  ճանապարհների վերականգնման առաջնահերթության և ժամկետների վերաբերյալ։ Նույն հանձնարարականն էլ տրվել է նաև  ՀՀ մարզպետերին՝ միջհամայնքային բոլոր ճանապարհների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահներին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում լիարժեք ուսումնասիրել  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների հարակից տարածքներում գտնվող շինությունները « օրինականությունը և խոչընդոտ առաջացնող շինությունների վերացման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ ՀՀ կառավարության աշխատակազմ:

ՀՀ ոստիկանության պետը 1-ամսյա ժամկետում կուսումնասիրի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին տեղադրված համապատասխան նշանների օրինականությունը և հնարավոր խնդիրները վերացնելու ուղղությամբ առաջարկություն կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ: 

Հաշվետվություն է ներկայացվել ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի  նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ 

ՀՀ արդարադատության նախարարը հաշվետվություն է ներկայացրել ի կատարումն  ՀՀ վարչապետի կառավարության  2017թ. փետրվարի 26-ի նիստում հնչեցված հանձնարարականի` ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի  նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ:  

«Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկերը սահմանված են   ՀՀ Նախագահի 2016 թվականի  փետրվարի 10-ի հրամանագրով  և  ՀՀ Կառավարության  2016 թվականի 245-Ա և 359-Ա որոշումներով, որոնց համաձայն` մինչև 2018 թվականը մենք պետք է մշակենք և Ազգային ժողով ներկայացնենք 84 օրենքի նախագիծ, որոնցից 7-ը սահմանադրական օրենքների նախագծեր են:

 Նախորդող մեկ տարվա ընթացքում  մենք վերոգրյալ ակտերով սահմանված ժամկետների պահպանմամբ կատարել ենք լայնածավալ աշխատանք և ապահովել մի շարք օրենքների, այդ թվում՝ նաև 4 սահմանադրական օրենքի ընդունումը:

Այսպես` 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների  210-րդ հոդվածի համաձայն`  Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվեր ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտներ 2016 թվականի հունիսի 1-ից, իսկ ‹‹Տեղական ինքնակառավարման  մասին›› օրենքը 2017 թվականի հունվարի 1-ից: Ցանկանում եմ նշել, որ Սահմանդրությամբ սահմանված ժամկետներում ապահովվել է նշված օրենքների ընդունումը:

Միևնույն ժամանակ, Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի համաձայն `‹‹Ազգային ժողովի կանոնակարգ››, ‹‹Կուսակցությունների մասին›› և ‹‹Մարդու իրավունքների պաշտպանի մասին›› ՀՀ  սահմանադրական օրենքները  համապասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում  մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի  բացման օրը:

Այս առումով պետք է նշեմ, որ արդեն իսկ ապահովվել է  այդ օրենքների  ամբողջությամբ ընդունումը ՀՀ Ազգային ժողովի կողմից և  դրանք նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից կսկսեն գործել: Ընդ որում ցանկանում եմ նաև ընդգծել, որ Սահմանադրության փոփոխությունների համաձայն ` սահմանադրական օրենքներն  ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Նշված սահմանադրական օրենքները ընդունվել են քաղաքական բոլոր ուժերի հետ համաձայնեցման արդյունքում և  որոշ դեպքերոմ ստացել են ավելի քան ձայն երի 3/5-ը: Ավելին, չնայած սեղմ ժամկետներին այս օրենքների ընդունումը  ուղեկցվել է նաև միջազգային փորձաքննությամբ: Այսպես` Ընտրական օրենսգրքի, ‹‹Կուսակցություննների մասին››  և  ‹‹Մարդու իրավունքների պաշտպանի մասին›› ՀՀ օրենքների վերաբերյալ մենք ստացել ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները:

Միևնույն ժամանակ  ՀՀ Նախագահի 2016 թվականի  փետրվարի 10-ի հրամանագրի համաձայն՝ միչև այս պահը ՀՀ Ազգային ժողով պետք է ներկայացվեր   Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա  հետևյալ օրենքները.

‹‹Սահմանադրական Դատարանի մասին›› ՀՀ օրենքը, Դատական օրենսգիրքը, որոնք սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով:

 Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ ‹‹Սահմանադրական դատարանի մասին›› օրենքը ուղարկվել է նաև միջազգային փորձաքննության Վենետիկի հանձնաժողով: Շուտով պատրաստվում ենք նաև Վենետիկի հանձնաժողով ներկայացնել Դատական օրենսգրքի նախագիծը:

 Ինչ վերաբերում է Նախագահի հրամանագրով նախատեսված ‹‹Դատախազության մասին››,  ‹‹Հանրաքվեի մասին››, ‹‹Հաշվեքննիչ պալատի մասին››, Հեռուստատեսության և ռադիոյի մասին››,‹‹Կենտրոնական բանկի մասին›› ՀՀ օրենքների նախագծերին, ապա  ‹‹Դատախազության մասին›› օրենքի նախագիծը այսօր ներկայացվել է ՀՀ Կառավարության հավանությանը, իսկ  այլ  նախագծերի վրա կատարվող աշխատանքները  իրականացվում են Նախագահի հրամանագրով նախատեսված ժամկետների պահպանմամբ և սահմանված ժ ամկետներում  դրանք կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի հրամանագրի հիման վրա  Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատվել է  ՀՀ կառավարության 2016 թվականի 245-Ա որոշմամբ: Որոշմամբ սահմանված ժամկետների պահպանմամբ  կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը որոշման համաձայն պետք է ներկայացվեին գործադիրին: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ Հ Հ կառավարություն պետք է  ներկայացվի  ևս 45 օրենքի նախագիծ, որոնցից մոտ 23  ‹‹Կառավարության մասին›› ՀՀ օրենքի նախագծի փաթեթի  հետ  որպես հարակից նախագծեր:

Հաջորդ ակտը, որով սահմանված են, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ենթակա ցանկը ՀՀ կառավարության 2016 թվականի  359-Ա որոշում: Այս որոշման դեպքում ևս սահմանված ժամկետների պահպանմամբ կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը պետք է ներկայացվեին: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ ՀՀ կառավարություն կներկայացվի  ևս 5 օրենքի նախագիծ:

Ինչ վերաբերում է ենթաօրենսդրական ակտերի Սահմանադրության փոփոխությունների համապատասխանեցմանը, ապա պետք է նշեմ, որ համապատասխան օրենքների նախագծերի ընդունումից հետո սեղմ ժամկետներում իրականացվում են փոփոխություններ համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կամ ընդունվում են նոր ենթաօրենսդրական ակտեր: Այսպես`  միայն ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ընդունվել,  լրացվել կամ փոփոխվել  է մոտ 25 ենթաօրենսդրական ակտ»,-նշել է նախարարը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League