Երևան, 17.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ կառավարությունում մարտի 30-ին տեղի է ունեցել հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացմանը: «Մեր կողմից իրականացրած մարզային այցելությունների ընթացքում ներկայացվել են, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմ են հասցեագրվել բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնք վերաբերում են սնանկության գործերով կառավարիչների գործունեությանը: Բողոքները հիմնականում կապված են կառավարիչների ոչ պատշաճ գործողությունների հետևանքով սնանկության վարույթի չափազանց երկար տևելու,  պարտատերերի օրինական, այդ թվում՝ աշխատավարձի վճարման հետ կապված պահանջների բավարարման գործընթացի ցածր արդյունավետության և այլ խնդիրների հետ, ինչը պայմանավորված է,  թե գործնականում թույլ տրված թերացումներով, թե օրենսդրական բացերով»,-նշել է վարչապետը և հավելել, որ այս հարցի լիարժեք լուծումն առավել մեծ կարևորություն ունի նաև այն առումով, որ գործադիր իշխանությունը չունի սնանկության վարույթի վրա իրավաչափ միջամտելու և դրանով իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու գործիքակազմ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդար ադատության նախարարին 3-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն:  Արդարադատության նախարարին հանձնարարվել է նաև մշակել քայլեր նախքան սնանկությունը կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուն ուղղված: 

Առաջարկություններ կներկայացվեն  բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ 

Անդրադառնալով բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելուն վարչապետը նշել է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ անավարտ շենք-շինությունների վերաբերյալ և ներկայացվել էին դրանք ավարտին հասցնելու լուծումներ: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ: Առկա են հիմնա վոր բողոքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»: Հաշվի առնելով ՀՀ կառավարության քաղաքականությունը երիտասարդ ընտանիքների և բազմազավակ ընտանիքների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել արդեն իսկ ուսումնասիրված և մարզերում տեղակայված անավարտ շինությունների ավարտին հասցնելու հստակ ի րատեսական ժամանակացույց և այդ շենքերում բազմազավակ ընտանիքներին բնակարան ձեռք բերելուն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ առաջարկություն։  ՀՀ մարզպետերին գործադիրի ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբերյալ տվյալներ:  ՀՀ ֆինանսների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին վարչապետը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում, համատեղ քննարկելով և գնահատելով ռիսկերը, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել կա րծիք՝ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետության կողմից բնակարանների ձեռք բերման հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները, ՀՀ մարզերում հաշվառված և փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարանների ձեռք բերման հնարավորության վերաբերյալ: 

Չգազիֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման և նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ. վարչապետ 

Չգազիֆիկացված տարածքների ջեռուցման և այլ խնդիրների լուծման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 94-ից 96 տոկոս է, ինչն աննախադեպ բարձր է, քան ցանկացած այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրս: Միաժամանակ, համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի ուսումնասիրությունների, ինչպես նաև մեր համաքաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում պարզ է դառնում, որ չգազիֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման և նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ»:Վարչապետը  հանձնարարել է ՀՀ մարզպետերին, համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ՝ 1-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել գազիֆիկացման խնդիր ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Գործադիրի ղեկավարը   ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարել է առաջին կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալուն պես, 1-ամսյա ժամկետում, հստակ հաշվարկել համապատասխան վայրերում գազիֆիկացման իրականացման ծախսերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի ներկայացուցիչների հետ, միաժամանակ, որպես նշյալ խնդրի լուծման տարբերակ հաշվի առնել նաև ապահովման այլընտրանքային առաջարկները, մասնավորապես՝ արևային մարտկոցները, պելետային կաթսանները, վառարանները և այլ տարբերակներ։ Արդյունքում՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել թե՛ մատակարարողի, թե՛ սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակը: «Յուրաքանչյուր բնակավայրի վերաբերյալ իրենց ջեռուցման կենցաղային պայմաններն ապահովելու համար պետք է հաշվարկել բոլոր հնարավոր տարբերակները և ընտրել դրանցից լավագույնը»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: 

Կուսումնասիրվի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կներկայացվի առաջարկություն  դրանց  վերաբերյալ

 Անդրադառնալով միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների և դրանց հարակից տարածքների կանոնակարգմանը՝ վարչապետը նշել է. «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների ապահովությունը կարևոր է ոչ միայն մեր համաքաղաքացիների անվտանգության ապահովման համար, այլ նաև կրում է ռազմավարական նշանակություն: Մեր մարզային այցելությունների ընթացքում արձանագրվել է միջպետական, հանրապետական նշանակության և միջհամայնքային ճանապարհների զգալի մասի ոչ բարվոք վիճակ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը զեկուցել է, որ այդ ճանապարհների անմիջապես հարակից տարածքներում կան շինություններ, որոնք խոչընդոտում են երթևեկության անվտանգության ապահովմանը, ինչպես նաև առկա են ոչ պատշաճ ճանապարհային նշաններ»: Այդ իսկ պատճառով Կարեն Կարապետյանը հանձնարարել է           ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ առաջարկություն  ճանապարհների վերականգնման առաջնահերթության և ժամկետների վերաբերյալ։ Նույն հանձնարարականն էլ տրվել է նաև  ՀՀ մարզպետերին՝ միջհամայնքային բոլոր ճանապարհների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահներին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում լիարժեք ուսումնասիրել  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների հարակից տարածքներում գտնվող շինությունները « օրինականությունը և խոչընդոտ առաջացնող շինությունների վերացման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ ՀՀ կառավարության աշխատակազմ:

ՀՀ ոստիկանության պետը 1-ամսյա ժամկետում կուսումնասիրի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին տեղադրված համապատասխան նշանների օրինականությունը և հնարավոր խնդիրները վերացնելու ուղղությամբ առաջարկություն կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ: 

Հաշվետվություն է ներկայացվել ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի  նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ 

ՀՀ արդարադատության նախարարը հաշվետվություն է ներկայացրել ի կատարումն  ՀՀ վարչապետի կառավարության  2017թ. փետրվարի 26-ի նիստում հնչեցված հանձնարարականի` ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի  նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ:  

«Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկերը սահմանված են   ՀՀ Նախագահի 2016 թվականի  փետրվարի 10-ի հրամանագրով  և  ՀՀ Կառավարության  2016 թվականի 245-Ա և 359-Ա որոշումներով, որոնց համաձայն` մինչև 2018 թվականը մենք պետք է մշակենք և Ազգային ժողով ներկայացնենք 84 օրենքի նախագիծ, որոնցից 7-ը սահմանադրական օրենքների նախագծեր են:

 Նախորդող մեկ տարվա ընթացքում  մենք վերոգրյալ ակտերով սահմանված ժամկետների պահպանմամբ կատարել ենք լայնածավալ աշխատանք և ապահովել մի շարք օրենքների, այդ թվում՝ նաև 4 սահմանադրական օրենքի ընդունումը:

Այսպես` 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների  210-րդ հոդվածի համաձայն`  Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվեր ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտներ 2016 թվականի հունիսի 1-ից, իսկ ‹‹Տեղական ինքնակառավարման  մասին›› օրենքը 2017 թվականի հունվարի 1-ից: Ցանկանում եմ նշել, որ Սահմանդրությամբ սահմանված ժամկետներում ապահովվել է նշված օրենքների ընդունումը:

Միևնույն ժամանակ, Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի համաձայն `‹‹Ազգային ժողովի կանոնակարգ››, ‹‹Կուսակցությունների մասին›› և ‹‹Մարդու իրավունքների պաշտպանի մասին›› ՀՀ  սահմանադրական օրենքները  համապասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում  մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի  բացման օրը:

Այս առումով պետք է նշեմ, որ արդեն իսկ ապահովվել է  այդ օրենքների  ամբողջությամբ ընդունումը ՀՀ Ազգային ժողովի կողմից և  դրանք նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից կսկսեն գործել: Ընդ որում ցանկանում եմ նաև ընդգծել, որ Սահմանադրության փոփոխությունների համաձայն ` սահմանադրական օրենքներն  ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Նշված սահմանադրական օրենքները ընդունվել են քաղաքական բոլոր ուժերի հետ համաձայնեցման արդյունքում և  որոշ դեպքերոմ ստացել են ավելի քան ձայն երի 3/5-ը: Ավելին, չնայած սեղմ ժամկետներին այս օրենքների ընդունումը  ուղեկցվել է նաև միջազգային փորձաքննությամբ: Այսպես` Ընտրական օրենսգրքի, ‹‹Կուսակցություննների մասին››  և  ‹‹Մարդու իրավունքների պաշտպանի մասին›› ՀՀ օրենքների վերաբերյալ մենք ստացել ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները:

Միևնույն ժամանակ  ՀՀ Նախագահի 2016 թվականի  փետրվարի 10-ի հրամանագրի համաձայն՝ միչև այս պահը ՀՀ Ազգային ժողով պետք է ներկայացվեր   Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա  հետևյալ օրենքները.

‹‹Սահմանադրական Դատարանի մասին›› ՀՀ օրենքը, Դատական օրենսգիրքը, որոնք սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով:

 Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ ‹‹Սահմանադրական դատարանի մասին›› օրենքը ուղարկվել է նաև միջազգային փորձաքննության Վենետիկի հանձնաժողով: Շուտով պատրաստվում ենք նաև Վենետիկի հանձնաժողով ներկայացնել Դատական օրենսգրքի նախագիծը:

 Ինչ վերաբերում է Նախագահի հրամանագրով նախատեսված ‹‹Դատախազության մասին››,  ‹‹Հանրաքվեի մասին››, ‹‹Հաշվեքննիչ պալատի մասին››, Հեռուստատեսության և ռադիոյի մասին››,‹‹Կենտրոնական բանկի մասին›› ՀՀ օրենքների նախագծերին, ապա  ‹‹Դատախազության մասին›› օրենքի նախագիծը այսօր ներկայացվել է ՀՀ Կառավարության հավանությանը, իսկ  այլ  նախագծերի վրա կատարվող աշխատանքները  իրականացվում են Նախագահի հրամանագրով նախատեսված ժամկետների պահպանմամբ և սահմանված ժ ամկետներում  դրանք կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի հրամանագրի հիման վրա  Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատվել է  ՀՀ կառավարության 2016 թվականի 245-Ա որոշմամբ: Որոշմամբ սահմանված ժամկետների պահպանմամբ  կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը որոշման համաձայն պետք է ներկայացվեին գործադիրին: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ Հ Հ կառավարություն պետք է  ներկայացվի  ևս 45 օրենքի նախագիծ, որոնցից մոտ 23  ‹‹Կառավարության մասին›› ՀՀ օրենքի նախագծի փաթեթի  հետ  որպես հարակից նախագծեր:

Հաջորդ ակտը, որով սահմանված են, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ենթակա ցանկը ՀՀ կառավարության 2016 թվականի  359-Ա որոշում: Այս որոշման դեպքում ևս սահմանված ժամկետների պահպանմամբ կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը պետք է ներկայացվեին: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ ՀՀ կառավարություն կներկայացվի  ևս 5 օրենքի նախագիծ:

Ինչ վերաբերում է ենթաօրենսդրական ակտերի Սահմանադրության փոփոխությունների համապատասխանեցմանը, ապա պետք է նշեմ, որ համապատասխան օրենքների նախագծերի ընդունումից հետո սեղմ ժամկետներում իրականացվում են փոփոխություններ համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կամ ընդունվում են նոր ենթաօրենսդրական ակտեր: Այսպես`  միայն ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ընդունվել,  լրացվել կամ փոփոխվել  է մոտ 25 ենթաօրենսդրական ակտ»,-նշել է նախարարը:

 

Թրամփը հետաձգել է Չինաստան կատարելիք իր այցը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով Կեղծ հոդված՝ Հայաստանում մարդկային օրգանների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԵրազանքը՝ բեմում. Լիլիթ Թոխատյանը հուզվեց, երբ Հրանտ Թոխատյանը մոտեցավ շնորհավորելու. «Կառավարական համերգը» վերադարձել է նոր երիտասարդ շնչով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանԱՄՆ-ն և Չինաստանը արդյունավետ բանակցություններ են վարել Փարիզում. Բեսենթ ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորը քննարկել են ապահովագրական համակարգին առնչվող առանձին խնդիրներ Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ Ռոբերտ ԱմստերդամՖրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը. Մակրոն Դրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանՖԻՖԱ-ն չի քննարկի ԱԱ-2026-ում Իրանի հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու հարցը Այսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԼեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան ԱՄՆ-ը մեկնաբանել է նավերի հեռացումը Պարսից ծոցից Բա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱրտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները Շուտ վերադարձիր, որ ծիծաղենք. դասընկերների հուզիչ անակնկալը փոքրիկ Ֆելիքսին Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Եթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ) ՆԱՏՕ-ն մտադիր է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ տեղակայել Թուրքիայում Իրանը խոստանում է նվաստացնել հակառակորդներին Խարգ կղզու վրա հարձակման դեպքում Ողբերգական դեպք՝ Ապարանի «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտում. փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են նշված գոտու աշխատակցի մարմինը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրԻրանի շուրջ պատերազմը սպառնում է չիպերի շուկային Վթարային ջրանջատումներ՝ Երևանի մի շարք վարչական շրջաններում. հասցեներ Գազամատակարարման դադարեցումներ կլինեն մի շարք հասցեներում՝ մարտի 19-ին Մարգարյան-Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց կանգառը կարգելվի Մկրտիչ սրբազանն ազատ արձակվեց Հայաստանը կընդունի Դեյվիսի գավաթի խաղերը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԱրտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգաններըԷժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմինՉնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Իրանական պшտերազմը մինչև հունիս կարող է 45 միլիոն մարդու մատնել ծայրաhեղ սnվի. Պարենի համաշխարհային ծրագիր Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում