Մեծ Բրիտանիան մտադիր չԷ միլիարդավոր եվրո վճարել ԵՄ-ին
INTERNATIONAL NEWS Մեծ Բրիտանիան ԵՄ-ին իր անդամակցության դադարեցումը փոխհատուցելու համար խոշոր դրամական գումարներ չի վճարի Եվրամիությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Թագավորության ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը մարտի 30-ին հայտարարել Է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Լոնդոնի կողմից որպես «հրաժարադրամ» Բրյուսելին մինչեւ 50 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 58 մլն եվրո) հնարավոր վճարման վերաբերյալ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունները:
«Իրականում Եվրահանձնաժողովից մենք նմանօրինակ հարցումներ չենք ստացել,-հայտարարել Է Դեւիսը:-Մեր դիրքորոշումն այդ առումով շատ պարզ Է. մենք կկատարենք բոլոր պարտավորությունները, քանի որ օրինապահ երկիր ենք: Սակայն ինչ-ինչ խոշոր դրամական գումարների վճարումներ մեր երկրի կողմից մի սպասեք»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են բրիտանական ԶԼՄ-ները, Brexit-ի հարցերով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն այժմ աշխատանք Է տանում, որպեսզի Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ գործարքը նախատեսի Մեծ Բրիտանիայի մնացած բոլոր պարտավորությունների մարում 50 մլրդ եվրոյից մինչեւ 60 մլրդ եվրոյի չափով:
Խոսքը, մասնավորապես, ԵՄ-ում բնակվող բրիտանացիներին կենսաթոշակների վճարման, վարկերի, ինչպես նաեւ մյուս կարիքները հոգալու գծով երաշխիքների տրամադրման մասին Է: Այդ գումարի վերջնական չափի որոշումը պետք Է դառնա Brexit-ի շուրջ Եվրամիության եւ Միացյալ Թագավորության իշխանությունների միջեւ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը:
Մարտի 29-ին բրիտանական կառավարության ղեկավարը Եվրամիության իշխանություններին նամակով ծանուցել Է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



