Մեծ Բրիտանիան մտադիր չԷ միլիարդավոր եվրո վճարել ԵՄ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մեծ Բրիտանիան ԵՄ-ին իր անդամակցության դադարեցումը փոխհատուցելու համար խոշոր դրամական գումարներ չի վճարի Եվրամիությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Թագավորության ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը մարտի 30-ին հայտարարել Է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Լոնդոնի կողմից որպես «հրաժարադրամ» Բրյուսելին մինչեւ 50 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 58 մլն եվրո) հնարավոր վճարման վերաբերյալ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունները:
«Իրականում Եվրահանձնաժողովից մենք նմանօրինակ հարցումներ չենք ստացել,-հայտարարել Է Դեւիսը:-Մեր դիրքորոշումն այդ առումով շատ պարզ Է. մենք կկատարենք բոլոր պարտավորությունները, քանի որ օրինապահ երկիր ենք: Սակայն ինչ-ինչ խոշոր դրամական գումարների վճարումներ մեր երկրի կողմից մի սպասեք»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են բրիտանական ԶԼՄ-ները, Brexit-ի հարցերով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն այժմ աշխատանք Է տանում, որպեսզի Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ գործարքը նախատեսի Մեծ Բրիտանիայի մնացած բոլոր պարտավորությունների մարում 50 մլրդ եվրոյից մինչեւ 60 մլրդ եվրոյի չափով:
Խոսքը, մասնավորապես, ԵՄ-ում բնակվող բրիտանացիներին կենսաթոշակների վճարման, վարկերի, ինչպես նաեւ մյուս կարիքները հոգալու գծով երաշխիքների տրամադրման մասին Է: Այդ գումարի վերջնական չափի որոշումը պետք Է դառնա Brexit-ի շուրջ Եվրամիության եւ Միացյալ Թագավորության իշխանությունների միջեւ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը:
Մարտի 29-ին բրիտանական կառավարության ղեկավարը Եվրամիության իշխանություններին նամակով ծանուցել Է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



