Էրմիտաժի փոխտնօրենը տնային կալանքի Է ենթարկվել
SOCIETY Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը տնային կալանքի Է ենթարկել շինարարարության գծով Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին, որին կասկածում են խարդախության մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:
«Դատարանը քննել Է Պետական Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին վերաբերող նյութերը եւ նրան տնային կալանքի Է ենթարկել երկու ամիս ժամկետով՝ մինչեւ մայիսի 23-ը»,- ասել Է մամուլի քարտուղար Եկատերինա Կրասնովան:
Թանգարանի ղեկավարի տեղակալի նկատմամբ խափանման միջոցը դատարանի կողմից ընտրվել Է խոշոր խարդախության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:
Հունվարի վերջին Ռուսաստանի Անվտանգության համապետական ծառայության օպերատիվ աշխատողները խուզարկություններ են կատարել Էրմիտաժում: Նրանց հետաքրքրել են Շկոլնայա փողոցում ֆոնդային պահոցի երկրորդ հերթի կառուցման՝ 3,62 միլիարդ ռուբլի գումարի պետական պարտավորագրի հետ կապված փաստաթղթերը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



