Էրմիտաժի փոխտնօրենը տնային կալանքի Է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը տնային կալանքի Է ենթարկել շինարարարության գծով Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին, որին կասկածում են խարդախության մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:
«Դատարանը քննել Է Պետական Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին վերաբերող նյութերը եւ նրան տնային կալանքի Է ենթարկել երկու ամիս ժամկետով՝ մինչեւ մայիսի 23-ը»,- ասել Է մամուլի քարտուղար Եկատերինա Կրասնովան:
Թանգարանի ղեկավարի տեղակալի նկատմամբ խափանման միջոցը դատարանի կողմից ընտրվել Է խոշոր խարդախության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:
Հունվարի վերջին Ռուսաստանի Անվտանգության համապետական ծառայության օպերատիվ աշխատողները խուզարկություններ են կատարել Էրմիտաժում: Նրանց հետաքրքրել են Շկոլնայա փողոցում ֆոնդային պահոցի երկրորդ հերթի կառուցման՝ 3,62 միլիարդ ռուբլի գումարի պետական պարտավորագրի հետ կապված փաստաթղթերը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



