ԱՄՀ-ն հումքի, ներառյալ նավթի, ցածր գների տեւական շրջան է կանխատեսում
INTERNATIONAL NEWSՀամաշխարհային տնտեսությանը, ամենայն հավանականությամբ, «հումքային ապրանքների, ներառյալ նավթի, ցածր գների տեւական շրջան» է սպասում: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը:
«Քաղաքական ղեկավարությանը, հատկապես այն երկրներում, որոնք հումքի խոշոր արտահանողներ են, անհրաժեշտ կլինի հարմարվել նման փոփոխությանը»,- ասել է նա:
Լագարդը հումքի գների մակարդակի երկարաժամկետ նվազումը կապել է, մասնավորապես, Չինաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղման հետ: Որպես օրինակ նա նշել է, որ ՉԺՀ-ն օգտագործում է աշխարհում արդյունահանվող երկաթի հանքաքարի 60 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
2
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact



