ԱՄՀ-ն հումքի, ներառյալ նավթի, ցածր գների տեւական շրջան է կանխատեսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամաշխարհային տնտեսությանը, ամենայն հավանականությամբ, «հումքային ապրանքների, ներառյալ նավթի, ցածր գների տեւական շրջան» է սպասում: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը:
«Քաղաքական ղեկավարությանը, հատկապես այն երկրներում, որոնք հումքի խոշոր արտահանողներ են, անհրաժեշտ կլինի հարմարվել նման փոփոխությանը»,- ասել է նա:
Լագարդը հումքի գների մակարդակի երկարաժամկետ նվազումը կապել է, մասնավորապես, Չինաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղման հետ: Որպես օրինակ նա նշել է, որ ՉԺՀ-ն օգտագործում է աշխարհում արդյունահանվող երկաթի հանքաքարի 60 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



