Ոստիկանությունը եւս երկու մարդ Է ձերբակալել Լոնդոնի ահաբեկչության գործով
INTERNATIONAL NEWSԲրիտանական ոստիկանությունը եւս երկու «կարեւոր ձերբակալություն» Է կատարել Լոնդոնի կենտրոնում կատարված հարձակման գործով: Այդպիսով՝ ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում ձերբակալված Է տասը մարդ, մի կին արդեն գրավով ազատ Է արձակվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Լույս մարտի 24-ի գիշերը հարձակման զոհերի թիվը հասել Է չորսի, Լոնդոնի հիվանդանոցում մահացել Է ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը՝ 75-ամյա մի տղամարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածների մասին, որոնց թվում Էին մի ոստիկան, 40-ամյա մի կին եւ 50 տարեկան մի տղամարդ: Առնվազն 29 մարդ հայտնվել Է հիվանդանոցներում, նրանցից յոթը՝ ծանր վիճակում: 
Նախօրյակին Լոնդոնի ոստիկանությունը հայտնեց ահաբեկչի անունը: Նա Մեծ Բրիտանիայի 52-ամյա բնակիչ Խալիդ Մասուդն Է, որն սպանվել Է հարձակման ընթացքում: 
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարձակումն իրականացվել Է երկու փուլով: Նախ ահաբեկիչը ավտոմեքենայով Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդներին, իսկ այնուհետեւ, դանակներով զինված, մի խումբ ոստիկաննների վրա Է հարձակվել խորհրդարանի շենքի մոտ: Ավելի ուշ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը:
												
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
				
								
					2
					
					
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
				
								
					3
					
					Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
				
								
					4
					
					IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
				
								
					5
					
					Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
				
							
			
			
		


