Ոստիկանությունը եւս երկու մարդ Է ձերբակալել Լոնդոնի ահաբեկչության գործով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական ոստիկանությունը եւս երկու «կարեւոր ձերբակալություն» Է կատարել Լոնդոնի կենտրոնում կատարված հարձակման գործով: Այդպիսով՝ ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում ձերբակալված Է տասը մարդ, մի կին արդեն գրավով ազատ Է արձակվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լույս մարտի 24-ի գիշերը հարձակման զոհերի թիվը հասել Է չորսի, Լոնդոնի հիվանդանոցում մահացել Է ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը՝ 75-ամյա մի տղամարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածների մասին, որոնց թվում Էին մի ոստիկան, 40-ամյա մի կին եւ 50 տարեկան մի տղամարդ: Առնվազն 29 մարդ հայտնվել Է հիվանդանոցներում, նրանցից յոթը՝ ծանր վիճակում:
Նախօրյակին Լոնդոնի ոստիկանությունը հայտնեց ահաբեկչի անունը: Նա Մեծ Բրիտանիայի 52-ամյա բնակիչ Խալիդ Մասուդն Է, որն սպանվել Է հարձակման ընթացքում:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարձակումն իրականացվել Է երկու փուլով: Նախ ահաբեկիչը ավտոմեքենայով Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդներին, իսկ այնուհետեւ, դանակներով զինված, մի խումբ ոստիկաննների վրա Է հարձակվել խորհրդարանի շենքի մոտ: Ավելի ուշ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



