Պուտինը ցավակցություն Է հայտնել Մեյին Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ
INTERNATIONAL NEWS Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն Է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ակներեւ Է, որ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար պահանջվում Է համաշխարհային հանրակցության բոլոր անդամների ջանքերի իրական միավորումը»,-նշել Է ՌԴ ղեկավարը ցավակցական հեռագրում:
«Ահաբեկչության ուժերն ավելի ու ավելի նենգորեն ու ցինիկորեն են գործում»,-արձանագրել Է պետության ղեկավարը: Նա նաեւ կարեկցանքի եւ զորակցության խոսքեր Է փոխանցել զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր նրանց, ովքեր տուժել են ծայրահեղականի գործողություններից:
Մարտի 22-ին մի ահաբեկիչ ավտոմոբիլով կանխամտածված վրաերթի Է ենթարկել Վեստմինստերյան կամրջի անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել Է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի առջեւ գտնվող տղամարդը դանակով դուրս Է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները: Տղամարդը դանակով հարձակվել Է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա Է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել Է հարձակվողին:
Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է երեք մարդ, եւս ավելի քան 40-ը վիրավորվել են: Ոստիկանությունը կարծում Է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող Է կապված լինել արմատական իսլամիստների հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարը որակել Է հրեշավոր եւ նողկալի հարձակում:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
5
Scholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program



