Պուտինը ցավակցություն Է հայտնել Մեյին Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն Է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ակներեւ Է, որ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար պահանջվում Է համաշխարհային հանրակցության բոլոր անդամների ջանքերի իրական միավորումը»,-նշել Է ՌԴ ղեկավարը ցավակցական հեռագրում:
«Ահաբեկչության ուժերն ավելի ու ավելի նենգորեն ու ցինիկորեն են գործում»,-արձանագրել Է պետության ղեկավարը: Նա նաեւ կարեկցանքի եւ զորակցության խոսքեր Է փոխանցել զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր նրանց, ովքեր տուժել են ծայրահեղականի գործողություններից:
Մարտի 22-ին մի ահաբեկիչ ավտոմոբիլով կանխամտածված վրաերթի Է ենթարկել Վեստմինստերյան կամրջի անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել Է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի առջեւ գտնվող տղամարդը դանակով դուրս Է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները: Տղամարդը դանակով հարձակվել Է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա Է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել Է հարձակվողին:
Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է երեք մարդ, եւս ավելի քան 40-ը վիրավորվել են: Ոստիկանությունը կարծում Է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող Է կապված լինել արմատական իսլամիստների հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարը որակել Է հրեշավոր եւ նողկալի հարձակում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



