Սիրուշոն կհամագործակցի աշխարհում հայտնի հայկական հավելվածի հետ
PHOTOՍիրուշոն կհամագործակցի հայկական PicsArt ընկերության հետ, որն աշխարհում հայտնի ֆոտոխմբագրի հավելվածի հեղինակն է։
Երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հետեւյալ կերպ.
«Ես աշխատում եմ նոր համագործակցության վրա. դա մի բան է, որը ես ցանկանում եմ պատմել ձեզ։ Այս անգամ համագործակցությունը արտիստի հետ չէ, այլ մի բանի, որը ծնվել է Հայաստանում եւ համախմբել միլիոնավոր մարդկանց»։

Թեեւ Սիրուշոն չի շտապել բացահայտել, թե ում հետ է համագործակցում, նրա փոխարեն դա արել են երկրպագուները՝ Սիրուշոյի ֆան էջում հրապարակելով լուսանկար եւ հոլովակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրուշոն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված Անիում:

Լուսանկարները՝ Sirusho Fan Club-ի եւ Սիրուշոյի Instagram-ի
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



