Սիրուշոն կհամագործակցի աշխարհում հայտնի հայկական հավելվածի հետ
ՖՈՏՈՍիրուշոն կհամագործակցի հայկական PicsArt ընկերության հետ, որն աշխարհում հայտնի ֆոտոխմբագրի հավելվածի հեղինակն է։
Երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հետեւյալ կերպ.
«Ես աշխատում եմ նոր համագործակցության վրա. դա մի բան է, որը ես ցանկանում եմ պատմել ձեզ։ Այս անգամ համագործակցությունը արտիստի հետ չէ, այլ մի բանի, որը ծնվել է Հայաստանում եւ համախմբել միլիոնավոր մարդկանց»։

Թեեւ Սիրուշոն չի շտապել բացահայտել, թե ում հետ է համագործակցում, նրա փոխարեն դա արել են երկրպագուները՝ Սիրուշոյի ֆան էջում հրապարակելով լուսանկար եւ հոլովակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրուշոն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված Անիում:

Լուսանկարները՝ Sirusho Fan Club-ի եւ Սիրուշոյի Instagram-ի
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



