Կրեմլում մեկնաբանել են Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծելու հնարավորությունը
INTERNATIONAL NEWS Սիրիայում կարգավորման պարամետրերի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ խաղաղ գործընթացի մասնակիցներին կհաջողվի համաձայնության գալ բանակցություններում, ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Շատ դրույթներ, քաղաքական կարգավորման հնարավոր կոնֆիգուրացիաներ արդեն ձեւավորված են, եւ դրանք բանակցությունների օրակարգում են: Առայժմ բանակցություններում միասնական կարծիք չկա, գործընթացը բավականին դժվար Է առաջ գնում: Նման իրավիճակում ես չեմ կարծում, որ կարելի Է մի քանի պարամետրերի շուրջ առանձին խոսել, նախքան կհաջողվի պայմանավորվածության հասնել դրանց շուրջ»,-լրագրողներին ասել Է Պեսկովը:
Այսպես Է նա պատասխանել սիրիական կարգավորման վերաբերյալ ռուս խորհրդարանականների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին: Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ավելի վաղ ասել Է, որ հնարավոր չԷ Սիրիայում հաշտության գործընթացը պատկերացնել առանց ազգային ինքնավարությունների ստեղծման: Այս հայտարարությունը նա արել Է Դամասկոսում, ուր մարտի 20-ին Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը ժամանել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հետ միասին:
Իր կողմից Պեսկովը հիշեցրել Է, որ ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը որոշում Է երկրի նախագահը, իսկ իրականացնում Է ԱԳ նախարարությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



