Կրեմլում մեկնաբանել են Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծելու հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Սիրիայում կարգավորման պարամետրերի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ խաղաղ գործընթացի մասնակիցներին կհաջողվի համաձայնության գալ բանակցություններում, ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Շատ դրույթներ, քաղաքական կարգավորման հնարավոր կոնֆիգուրացիաներ արդեն ձեւավորված են, եւ դրանք բանակցությունների օրակարգում են: Առայժմ բանակցություններում միասնական կարծիք չկա, գործընթացը բավականին դժվար Է առաջ գնում: Նման իրավիճակում ես չեմ կարծում, որ կարելի Է մի քանի պարամետրերի շուրջ առանձին խոսել, նախքան կհաջողվի պայմանավորվածության հասնել դրանց շուրջ»,-լրագրողներին ասել Է Պեսկովը:
Այսպես Է նա պատասխանել սիրիական կարգավորման վերաբերյալ ռուս խորհրդարանականների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին: Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ավելի վաղ ասել Է, որ հնարավոր չԷ Սիրիայում հաշտության գործընթացը պատկերացնել առանց ազգային ինքնավարությունների ստեղծման: Այս հայտարարությունը նա արել Է Դամասկոսում, ուր մարտի 20-ին Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը ժամանել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հետ միասին:
Իր կողմից Պեսկովը հիշեցրել Է, որ ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը որոշում Է երկրի նախագահը, իսկ իրականացնում Է ԱԳ նախարարությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



