Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչքանո՞վ են վտանգավոր բարձր ձայները. նոր բացահայտում, որոնց մասին ոչ բոլորը գիտեին

LIFE

med.news.am-ը գրում է.

Գիտնականները հայտնաբերել են, որ բարձր ձայները՝ ռոք համերգներում երաժշտությունը, հաստոցների աղմուկը եւ այլն, մեր լսողությունը վնասում են, ըստ որում՝ դա կարող է միանգամից չնկատվել, եւ լսողության սովորական թեստերում խնդիրը չի հայտնաբերվում: Ժամանակի ընթացքում նման խանգարումն արտահայտվում է նրանով, որ մարդը աղմկոտ միջավայրում խոսքը չի տարբերակում եւ հաճախ ականջներում գվվոց է զգում: Այս երեւույթն ուսումնասիրում է Հարվարդի համալսարանից Չառլզ Լիբերմանը, հայտնում է STAT պարբերականը:

Գիտնականները սա անվանում են «լսողության թաքնված կորուստ»: Երբ ձայնն ընկնում է մեր ականջների մեջ, դրանք որսում են, այսպես կոչված, մազմզուկային բջիջները: Նրանք ձայնային ալիքները ազդանշանների են վերափոխում, իսկ նյարդերն այդ ազդանշանները տեղափոխում են ուղեղ: Մարդիկ կարող են մազմզուկային բջիջները կորցնել մի քանի պատճառներով՝ բարձր աղմուկից մինչեւ որոշ դեղեր կամ պարզապես տարիքին զուգահեռ: Այս ռեցեպտորների կորուստը նպաստում է լսողության վատթարացմանը: Մազմզուկային բջիջների կորուստն արդեն ստանդարտ թեստը, աուդիոգրաման հայտնաբերում է:

Լիբերմանն իր աշխատության մեջ ենթադրել է, որ կա խանգարման նաեւ ուրիշ ձեւ, որը չի ոչնչացնում մազմզուկային բջիջները, բայց լսողության հետ կապված խնդիրներ է առաջացնում:

Մեթ Գերլոքը 29 տարեկան է, ինժեներ եւ ռոք համերգների սիրահար: «Տուն ես վերադառնում, եւ ականջներիդ մեջ զնգում է, հետո անցնում է»,- հիշում է նա: Մի օր Լաս Վեգասում Մեթն ակումբներում մի քանի երեկույթների է մասնակցել, եւ ականջներում աղմուկը չի անցել: Աուդիոգրամայով պարզվել է, որ ամեն ինչ կարգին է: «Ես նկատեցի, որ սկսել եմ մարդկանց կողմը թեքվել եւ խնդրել կրկնել այն, ինչ ասել են»,- հոդվածի հեղինակը մեջբերել է Գերլոքին:

Գիտնականներին վաղուց է մտահոգում այն հանելուկը, որ կատարյալ աուդիոգրամա ունեցող մարդիկ լսողության խնդիրներից են բողոքում: Մայամիի համալսարանից Ռոբերտ Ֆայֆերը նշել է, որ նման բան նկատել է ռազմաօդային ուժերում ծառայողների եւ նրանց շրջանում, ովքեր օդանավերին մոտ են աշխատում, նաեւ այն դեռահասների շրջանում, որոնք սիրում են չափազանց բարձր երաժշտություն լսել:

Մազմզուկային բջիջների միջեւ կապերը սիանպսներ են անվանվում, եւ մեկ բջիջը այդպիսի շատ կապեր ունի: Կենդանիների վրա Լիբերմանի իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ կարելի է կորցնել սինապսների ավելի քան կեսը, եւ դա աուդիոգրամայով չի նկատվի: Պարզվել է, որ ինչ-որ քանակի սինապսների կորուստը ոչնչացնում է այն ուղերձը, որը նյարդերը հասցնում են ուղեղին, ջնջելով մանրամասները, որոնք առանցքային են աղմուկի ֆոնին զրույցը առանձնացնելու համար:

Սակայն կենդանիների վրա կատարված հետազոտության ընթացքում ձեւակերպվել է նաեւ մեկ հուսադրող եզրակացություն՝ դեղերը կարող են խթանել նյարդերը կորցրած սինապսներն աճեցնելու համար: Ինքը Լիբերմանը մասնաբաժին ունի այն ընկերությունում, որը փորձում է նման դեղամիջոց ստեղծել:

Իսկ քանի որ այն դեռեւս չկա, գիտնականը խորհուրդ է տալիս աղմկոտ վայրերում ականջները պահպանել: «Ականջներում զնգոցը հաճելի չէ: Դա վկայում է, որ դուք լսողությունը վնասել եք»,- մեկնաբանում է նա:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder