Հայտարարվել են աշխարհի լավագույն օդանավակայանները
SOCIETY Սինգապուրի «Չանգի» օդանավակայանն աշխարհում լավագույնն Է ճանաչվել Skytrax բրիտանական հետազոտական ընկերության վարկածով: Ավիահանգրվանը թոփում առաջին տեղն Է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ: 100 օդանավակայաններից բաղկացած ամբողջական ցուցակին կարելի Է ծանոթանալ ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրորդ տեղն զբաղեցրել Է Տոկիոյի միջազգային օդանավակայանը (2016 թվականին՝ չորրորդ տեղը), երրորդ հորիզոնականը բաժին Է ընկել հարավկորեական Ինչհոնին (մինուս մեկ տեղ տարվա ընթացքում): Առաջատարների տասնյակում տեղ են գտել Մյունխենի, Հոնկոնգի, Դոհայի ավիահանգրվանները եւ Տյուբու օդանավակայանը (Ճապոնիա), ինչպես նաեւ Ցյուրիխի, Լոնդոնի եւ Մայնի Ֆրանկֆուրտի ավիահանգրվանները:
Առաջատարների հարյուրակում հայտնվել են Ռուսաստանի երեք օդանավակայաններ. «Դոմոդեդովո»-ն զբաղեցրել Է 74-րդ հորիզոնականը (2016 թվականին՝ 53-րդը), «Շերեմետեւո»-ն՝ 81-րդը (2016 թվականին՝ 78-րդը), իսկ Կազանի ավիահանգրվանը հայտնվել Է 98-րդ դիրքում (2016 թվականին՝ 100-րդը):
Skytrax World Airport Awards-ը գլխավոր մրցանակն Է համարվում օդանավակայանների գնահատման բնագավառում: Հարցումն ընդգրկում Է 105 երկրների ներկայացուցիչների: Այս տարի դրան մասնակցել Է գրեթե 14 մլն ուղեւոր: Ընդամենը գնահատվել են ամբողջ աշխարհի շուրջ 550 օդանավակայաններ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



