Հայտարարվել են աշխարհի լավագույն օդանավակայանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Սինգապուրի «Չանգի» օդանավակայանն աշխարհում լավագույնն Է ճանաչվել Skytrax բրիտանական հետազոտական ընկերության վարկածով: Ավիահանգրվանը թոփում առաջին տեղն Է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ: 100 օդանավակայաններից բաղկացած ամբողջական ցուցակին կարելի Է ծանոթանալ ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրորդ տեղն զբաղեցրել Է Տոկիոյի միջազգային օդանավակայանը (2016 թվականին՝ չորրորդ տեղը), երրորդ հորիզոնականը բաժին Է ընկել հարավկորեական Ինչհոնին (մինուս մեկ տեղ տարվա ընթացքում): Առաջատարների տասնյակում տեղ են գտել Մյունխենի, Հոնկոնգի, Դոհայի ավիահանգրվանները եւ Տյուբու օդանավակայանը (Ճապոնիա), ինչպես նաեւ Ցյուրիխի, Լոնդոնի եւ Մայնի Ֆրանկֆուրտի ավիահանգրվանները:
Առաջատարների հարյուրակում հայտնվել են Ռուսաստանի երեք օդանավակայաններ. «Դոմոդեդովո»-ն զբաղեցրել Է 74-րդ հորիզոնականը (2016 թվականին՝ 53-րդը), «Շերեմետեւո»-ն՝ 81-րդը (2016 թվականին՝ 78-րդը), իսկ Կազանի ավիահանգրվանը հայտնվել Է 98-րդ դիրքում (2016 թվականին՝ 100-րդը):
Skytrax World Airport Awards-ը գլխավոր մրցանակն Է համարվում օդանավակայանների գնահատման բնագավառում: Հարցումն ընդգրկում Է 105 երկրների ներկայացուցիչների: Այս տարի դրան մասնակցել Է գրեթե 14 մլն ուղեւոր: Ընդամենը գնահատվել են ամբողջ աշխարհի շուրջ 550 օդանավակայաններ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



