Բջջային հեռախոսների ազդեցությունը տղամարդկանց սեռական առողջության վրա
PHOTOԱշխարհի տարբեր ծայրերից գիտնականները շարունակում են վիճել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք բջջային հեռախոսը գրպանում կրելու սովորությունը ռիսկային է համարվում տղամարդկանց ինտիմ կյանքի համար:

Ավստրիացի և եգիպտացի գիտնականների վերջին եզրակացությունների համաձայն՝ բջջային հեռախոսի ամենօրյա ազդեցությունը էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի է հանգեցնում:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետազոտել են տղամարդկանց 2 խմբի: Հետազոտությունը տևել է 6 տարի: Առաջին խմբից 20 տղամարդ ունեցել է էրեկտիլ դիսֆունկցիայի խնդիր, իսկ երկրորդ խմբից 10 տղամարդ ինտիմ ոլորտում որևէ խնդիր չի ունեցել:

Մասնակիցներից յուրաքանչյուրը հարցաշար է լրացրել բջջայինների՝ գրպանում ամենօրյա կրելու մասին: Այն մասնակիցները, ովքեր խնդիր են ունեցել, հեռախոսը ձեռքին կամ գրպանում են պահել օրական 4.5 ժամ, իսկ մյուս խմբի տղամարդիկ՝ 1.5 ժամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



