Բջջային հեռախոսների ազդեցությունը տղամարդկանց սեռական առողջության վրա
ՖՈՏՈԱշխարհի տարբեր ծայրերից գիտնականները շարունակում են վիճել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք բջջային հեռախոսը գրպանում կրելու սովորությունը ռիսկային է համարվում տղամարդկանց ինտիմ կյանքի համար:

Ավստրիացի և եգիպտացի գիտնականների վերջին եզրակացությունների համաձայն՝ բջջային հեռախոսի ամենօրյա ազդեցությունը էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի է հանգեցնում:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետազոտել են տղամարդկանց 2 խմբի: Հետազոտությունը տևել է 6 տարի: Առաջին խմբից 20 տղամարդ ունեցել է էրեկտիլ դիսֆունկցիայի խնդիր, իսկ երկրորդ խմբից 10 տղամարդ ինտիմ ոլորտում որևէ խնդիր չի ունեցել:

Մասնակիցներից յուրաքանչյուրը հարցաշար է լրացրել բջջայինների՝ գրպանում ամենօրյա կրելու մասին: Այն մասնակիցները, ովքեր խնդիր են ունեցել, հեռախոսը ձեռքին կամ գրպանում են պահել օրական 4.5 ժամ, իսկ մյուս խմբի տղամարդիկ՝ 1.5 ժամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



