Էրդողանը շարունակում է սպառնալ Նիդեռլանդներին
INTERNATIONAL NEWSԵթե Նիդեռլանդների իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները զոհաբերում են հանուն ընտրությունների, ապա պատասխան կտան դրա համար: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Նիդեռլանդների իշխանություններն «անցել են բոլոր սահմանները»: «Այս ամենը խոսում է այն մասին, որ Արեւմուտքում նացիզմը վերածնվում է: Նիդեռլանդների իշխանություններն ինչո՞վ կարող են բացատրել իրենց քայլերը: Թուրքիան կպատասխանի դրան: Նիդեռլանդների իշխանությունները վերջապես կսովորեն դիվանագիտության նորմերը»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ վերջին օրերի իրադարձություններն «իսլամատյացության վառ օրինակ են»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



