Էրդողանը շարունակում է սպառնալ Նիդեռլանդներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե Նիդեռլանդների իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները զոհաբերում են հանուն ընտրությունների, ապա պատասխան կտան դրա համար: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Նիդեռլանդների իշխանություններն «անցել են բոլոր սահմանները»: «Այս ամենը խոսում է այն մասին, որ Արեւմուտքում նացիզմը վերածնվում է: Նիդեռլանդների իշխանություններն ինչո՞վ կարող են բացատրել իրենց քայլերը: Թուրքիան կպատասխանի դրան: Նիդեռլանդների իշխանությունները վերջապես կսովորեն դիվանագիտության նորմերը»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ վերջին օրերի իրադարձություններն «իսլամատյացության վառ օրինակ են»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



