Վարդան Օսկանյան. Ո՛չ ես, ո՛չ Օհանյանն ու Րաֆֆին անազնիվ փող չենք կուտակել
POLITICS«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները անազնիվ փողեր չեն կուտակել եւ իրենց երեխաներին չեն տեղավորել տաքուկ պաշտոնների: Այս մասին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը, որը դաշինքի համամասնական ցուցակում երրորդ տեղում է:
«Ինչ-որ մեկը հայտարարում է, որ դաշինքի երեք առաջին դեմքերը չմոռանան իրենց, երբ պաշտոններ էին զբաղեցնում: Ոչ մի նման բան: Մենք մեզ համար հողեր չենք յուրացրել եւ առանձնատներ չենք կառուցել: Մենք մեր երեխաներին չենք տեղավորել հարմարավետ պաշտոնների, եւ մեզ մենաշնորհ չենք առանձնացրել: Մենք պետությանն ենք ծառայել եւ կշարունակենք ծառայել»,- հայտարարեց Օսկանյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



