Վարդան Օսկանյան. Ո՛չ ես, ո՛չ Օհանյանն ու Րաֆֆին անազնիվ փող չենք կուտակել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները անազնիվ փողեր չեն կուտակել եւ իրենց երեխաներին չեն տեղավորել տաքուկ պաշտոնների: Այս մասին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը, որը դաշինքի համամասնական ցուցակում երրորդ տեղում է:
«Ինչ-որ մեկը հայտարարում է, որ դաշինքի երեք առաջին դեմքերը չմոռանան իրենց, երբ պաշտոններ էին զբաղեցնում: Ոչ մի նման բան: Մենք մեզ համար հողեր չենք յուրացրել եւ առանձնատներ չենք կառուցել: Մենք մեր երեխաներին չենք տեղավորել հարմարավետ պաշտոնների, եւ մեզ մենաշնորհ չենք առանձնացրել: Մենք պետությանն ենք ծառայել եւ կշարունակենք ծառայել»,- հայտարարեց Օսկանյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



