Կոսովոյի նախագահը սպառնացել է հրաժարական տալ, եթե խորհրդարանը չքվեարկի բանակ ստեղծելու օգտին
INTERNATIONAL NEWSՄասամբ ճանաչված Կոսովո պետության նախագահ Հաշիմ Տաչին հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե խորհրդարանականները հավանություն չտան բանակ ստեղծելու օրինագծին, հայտնում է Reuters գործակալությունը։
«Եթե խորհրդարանի անդամները կողմ չքվեարկեն՝ ես նույն վայրկյանին հրաժարական կտամ»,- ասել է Տաչին։
Նա նաև նշել է, որ օրենսդիր մարմինը, որը չի քվեարկի իր իսկ երկրում բանակ ստեղծելու օգտին, պետք է լուծարվի։
Անցած երեքշաբթի երկրի նախագահ և Կոսովոյի ազատագրական բանակի նախկին դաշտային հրամանատար Հաշիմ Տաչին խորհրդարանին է փոխանցել Կոսովոյի անվտանգության ուժերը զինված ուժերի վերափոխելու մասին օրինագիծը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



