Կոսովոյի նախագահը սպառնացել է հրաժարական տալ, եթե խորհրդարանը չքվեարկի բանակ ստեղծելու օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄասամբ ճանաչված Կոսովո պետության նախագահ Հաշիմ Տաչին հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե խորհրդարանականները հավանություն չտան բանակ ստեղծելու օրինագծին, հայտնում է Reuters գործակալությունը։
«Եթե խորհրդարանի անդամները կողմ չքվեարկեն՝ ես նույն վայրկյանին հրաժարական կտամ»,- ասել է Տաչին։
Նա նաև նշել է, որ օրենսդիր մարմինը, որը չի քվեարկի իր իսկ երկրում բանակ ստեղծելու օգտին, պետք է լուծարվի։
Անցած երեքշաբթի երկրի նախագահ և Կոսովոյի ազատագրական բանակի նախկին դաշտային հրամանատար Հաշիմ Տաչին խորհրդարանին է փոխանցել Կոսովոյի անվտանգության ուժերը զինված ուժերի վերափոխելու մասին օրինագիծը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



