Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանն ու Իտալիան զարգացնում են առողջապահության ոլորտի համագործակցությունը

INTERNATIONAL NEWS

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում հայ-իտալական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության, մասնավորապես, Շիրակի մարզում բժշկական կենտրոններին աջակցելու համար: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մոր և երեխայի առողջության պահպանմանը, համոզված եմ, որ այդ ոլորտում համատեղ աշխատանքի արդյունքը տեսանելի է»,-նշել է Արմեն Մուրադյանը` ներկայացնելով նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի գրանցած հաջողությունները: 

Նախարարն ասել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Հռոմ այցելության ընթացքում տեղի մասնագետների հետ քննարկվել են նաև պալիատիվ բժշկական օգնությանը վերաբերող հարցերը: 

Հայ-իտալական համագործակցության մասին է վկայում նաև այն, որ 2006 թվականի օգոստոսին մի խումբ իտալացի դիմածնոտային վիրաբույժներ Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի («Արամյանց» բժշկական կենտրոն) դիմածնոտային բաժանմունքում անվճար իրականացրել են դիմածնոտային վերականգնողական վիրահատություններ: Սերտ համագործակցություն է ծավալվել նաև սրտային վիրաբուժության ոլորտում:

ՀՀ առողջապահության և Իտալիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության հուշագիր է ստորագրվել դեռևս 1997թ. Հռոմում, որի շրջանակում պարբերաբար մի խումբ հայ բժիշկներ վերապատրաստում են անցել Իտալիայի առաջատար հիվանդանոցներում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունն առավել զարգացնելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով աշխատանքներ տանել նոր հուշագիր կնքելու ուղղությամբ: «Երաշխավորում եմ, որ իմ բոլոր ջանքերը կներդնեմ երկու երկրի միջև առողջապահության բնագավառում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը: 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ մասնագետների համար Իտալիայում վերապատրաստման դասընթացների կազմակերպման, փորձի փոխանակման հարցին: Կարևորվել է երկու երկրների առողջապահության ազգային ինստիտուտների միջև համագործակցության խթանման, համատեղ կլինիկական հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը: 

Դեռևս 1989թ. մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի շրջանակում, Հայաստանում գործել է Հռոմի միջհամալսարանական համագործակցության ինստիտուտ կազմակերպությունը (ICU), որի ջանքերով Հայաստանում ու Արցախում երկու տասնյակից ավելի ծննդատներ ու մոր և մանկան առողջության կենտրոններ են կառուցվել և վերանորոգվել: Այնուհետև` 1997 թվականին, համագործակցության ծրագիր է հաստատվել նաև ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի, Հռոմի Սակրոկուորե (Sacrocuore) կաթոլիկ համալսարանի մա նկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի և ICU-ի միջև: 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding