Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանն ու Իտալիան զարգացնում են առողջապահության ոլորտի համագործակցությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում հայ-իտալական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության, մասնավորապես, Շիրակի մարզում բժշկական կենտրոններին աջակցելու համար: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մոր և երեխայի առողջության պահպանմանը, համոզված եմ, որ այդ ոլորտում համատեղ աշխատանքի արդյունքը տեսանելի է»,-նշել է Արմեն Մուրադյանը` ներկայացնելով նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի գրանցած հաջողությունները: 

Նախարարն ասել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Հռոմ այցելության ընթացքում տեղի մասնագետների հետ քննարկվել են նաև պալիատիվ բժշկական օգնությանը վերաբերող հարցերը: 

Հայ-իտալական համագործակցության մասին է վկայում նաև այն, որ 2006 թվականի օգոստոսին մի խումբ իտալացի դիմածնոտային վիրաբույժներ Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի («Արամյանց» բժշկական կենտրոն) դիմածնոտային բաժանմունքում անվճար իրականացրել են դիմածնոտային վերականգնողական վիրահատություններ: Սերտ համագործակցություն է ծավալվել նաև սրտային վիրաբուժության ոլորտում:

ՀՀ առողջապահության և Իտալիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության հուշագիր է ստորագրվել դեռևս 1997թ. Հռոմում, որի շրջանակում պարբերաբար մի խումբ հայ բժիշկներ վերապատրաստում են անցել Իտալիայի առաջատար հիվանդանոցներում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունն առավել զարգացնելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով աշխատանքներ տանել նոր հուշագիր կնքելու ուղղությամբ: «Երաշխավորում եմ, որ իմ բոլոր ջանքերը կներդնեմ երկու երկրի միջև առողջապահության բնագավառում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը: 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ մասնագետների համար Իտալիայում վերապատրաստման դասընթացների կազմակերպման, փորձի փոխանակման հարցին: Կարևորվել է երկու երկրների առողջապահության ազգային ինստիտուտների միջև համագործակցության խթանման, համատեղ կլինիկական հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը: 

Դեռևս 1989թ. մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի շրջանակում, Հայաստանում գործել է Հռոմի միջհամալսարանական համագործակցության ինստիտուտ կազմակերպությունը (ICU), որի ջանքերով Հայաստանում ու Արցախում երկու տասնյակից ավելի ծննդատներ ու մոր և մանկան առողջության կենտրոններ են կառուցվել և վերանորոգվել: Այնուհետև` 1997 թվականին, համագործակցության ծրագիր է հաստատվել նաև ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի, Հռոմի Սակրոկուորե (Sacrocuore) կաթոլիկ համալսարանի մա նկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի և ICU-ի միջև: 

Գազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»