Yerevan, 30.July.2026,
00
:
00
BREAKING


Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է

SOCIETY

 Վերջին տասնամյակում ակնհայտ նկատելի է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ռազմավարական դերն ու նշանակությունը մեր երկրում: Դրա մասին են վկայում ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված միջոցառումների, ցուցահանդեսների, ֆորումների և ոլորտին աջակցող կազմակերպությունների թվի աճը: Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ 11-րդ ամենամյա «Դիջիթեք» ցուցահանդեսի նախօրեին «Արմենպրես»-ը զրուցել է միջոցառման գործընկեր «Ֆորում» բիզնես կենտրոնի ղեկավար պարոն Իսահակ Զաքարյանի հետ` ՏՏ ոլորտի հետ իրենց համագործակցության և կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների առանձնահատկությունների մասին.

«Մենք մեր գործունեության առաջին իսկ օրվանից սկսած` համագործակցում ենք ՏՏ ոլորտը ներկայացնող կազմակերպությունների հետ և մինչ օրս աշխատում ենք նրանցից շատերի հետ: Մեր համալիր ծառայություններն ուղղել ենք մասնագիտական մեկ ոլորտի: Ընտրել ենք ՏՏ ոլորտը, քանի որ այսօր մեր բիզնես կենտրոնը համապատասխանում է այս ուղղությունը ներկայացնող կազմակերպությունների կողմից առաջադրվող պահանջներին: Մեր կողմից իրականացված շուկայի վերլուծության արդյունքում փորձել ենք հասկանալ և գնահատել ոլորտը ներկայացնող կազմակերպությունների պահանջներն ու սպա սումները: Արդյունքում, մենք սկսեցինք մեր գործունեության ստանդարտներն ուղղել մեր գործընկերների կողմից առաջադրվող պահանջների բավարարմանը: Այսօր կենտրոնի գործընկերների շարքում են այնպիսի հանրաճանաչ կազմակերպություններ, ինչպիսիք են VMware, Lion Sharp, BigBrain,  Systrotech, NMX Global Software, Pharm Trust, կազմակերպությունները: Այդպիսով, դառնալով մասնագիտացված բիզնես կենտրոն՝ մենք նպատակ ունենք մեկ հարկի տակ համախմբել ՏՏ հանրույթին»,-նշեց Իսահակ Զաքարյանը:

«Ֆորում» բիզնես կենտրոնը գործարարներին և կազմակերպություններին առաջարկում է ընդհանուր 75-1100 քմ մակերեսով հարմարավետ գրասենյակային տարածքներ` վարձակալության հիմունքներով: Գտնվելով քաղաքի անաղմուկ գոտում, բիզնես կենտրոնի կապը քաղաքի կենտրոնի հետ ապահովված է հարակից երկու հիմնական ավտոմայրուղիներով` Կոմիտասի և Ազատության պողոտաներով: Վեց հարկանի բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 3808.8 քմ: Յուրաքանչյուր հարկն ունի 621քմ տարածք:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է և երկրի տնտեսական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Հաշվի առնելով այս ամենը՝ ՏՏ ոլորտի հետ մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն մեր կողմից մատուցվող ծառայություններով: «Ֆորում» բիզնես կենտրոնն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հանդիսանում է «Դիջիթեք Բիզնես Ֆորում 2015»-ի և «Դիջիթեք Էքսպո 2015» տեխնոլոգիական ամենամեծ ցուցահանդեսի գործընկերը: Մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել և լինել այս եզակի նախաձեռնության կողքին, որը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին բացառիկ հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց նոր արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում գրանցած առաջընթացն ու հաջողությունները: 2015թ. հոկտեմբերի 2-4-ը «Դիջիթեք Էքսպո» միջազգային բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին մենք ոչ միայն գործընկերոջ, այլ նաև մասնակցի կարգավիճակով ենք ներկայանում»- նշեց «Ֆորում» բիզնես կենտրոնի ղեկավարը:

Բիզնես կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններով` ինտերնետ կապով, արդյունավետ կլիմատ-կոնտրոլ համակարգով, անխափան էլեկտրամատակարարմամբ, անվտանգության ժամանակակից համակարգով և շուրջօրյա ջրամատակարարմամբ: Կենտրոնում նաև առկա է հարմարավետ ավտոկայանատեղի, և գործում է շուրջօրյա սպասարկում: «Ֆորում»  բիզնես կենտրոնում հանգիստ աշխատանքի երաշխիքն է շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով և մուտքի անցագրային հսկողությամբ մասնագիտացված անվտանգության ծառայությունը:

«Ֆորում» բիզնես կենտրոնը ՏՏ ոլորտի գործարար համայնքին առաջարկում է նաև թեմատիկ միջոցառումների կազմակերպման համար հարմարավետ սրահներ:

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia