Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Վերջին տասնամյակում ակնհայտ նկատելի է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ռազմավարական դերն ու նշանակությունը մեր երկրում: Դրա մասին են վկայում ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված միջոցառումների, ցուցահանդեսների, ֆորումների և ոլորտին աջակցող կազմակերպությունների թվի աճը: Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ 11-րդ ամենամյա «Դիջիթեք» ցուցահանդեսի նախօրեին «Արմենպրես»-ը զրուցել է միջոցառման գործընկեր «Ֆորում» բիզնես կենտրոնի ղեկավար պարոն Իսահակ Զաքարյանի հետ` ՏՏ ոլորտի հետ իրենց համագործակցության և կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների առանձնահատկությունների մասին.

«Մենք մեր գործունեության առաջին իսկ օրվանից սկսած` համագործակցում ենք ՏՏ ոլորտը ներկայացնող կազմակերպությունների հետ և մինչ օրս աշխատում ենք նրանցից շատերի հետ: Մեր համալիր ծառայություններն ուղղել ենք մասնագիտական մեկ ոլորտի: Ընտրել ենք ՏՏ ոլորտը, քանի որ այսօր մեր բիզնես կենտրոնը համապատասխանում է այս ուղղությունը ներկայացնող կազմակերպությունների կողմից առաջադրվող պահանջներին: Մեր կողմից իրականացված շուկայի վերլուծության արդյունքում փորձել ենք հասկանալ և գնահատել ոլորտը ներկայացնող կազմակերպությունների պահանջներն ու սպա սումները: Արդյունքում, մենք սկսեցինք մեր գործունեության ստանդարտներն ուղղել մեր գործընկերների կողմից առաջադրվող պահանջների բավարարմանը: Այսօր կենտրոնի գործընկերների շարքում են այնպիսի հանրաճանաչ կազմակերպություններ, ինչպիսիք են VMware, Lion Sharp, BigBrain,  Systrotech, NMX Global Software, Pharm Trust, կազմակերպությունները: Այդպիսով, դառնալով մասնագիտացված բիզնես կենտրոն՝ մենք նպատակ ունենք մեկ հարկի տակ համախմբել ՏՏ հանրույթին»,-նշեց Իսահակ Զաքարյանը:

«Ֆորում» բիզնես կենտրոնը գործարարներին և կազմակերպություններին առաջարկում է ընդհանուր 75-1100 քմ մակերեսով հարմարավետ գրասենյակային տարածքներ` վարձակալության հիմունքներով: Գտնվելով քաղաքի անաղմուկ գոտում, բիզնես կենտրոնի կապը քաղաքի կենտրոնի հետ ապահովված է հարակից երկու հիմնական ավտոմայրուղիներով` Կոմիտասի և Ազատության պողոտաներով: Վեց հարկանի բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 3808.8 քմ: Յուրաքանչյուր հարկն ունի 621քմ տարածք:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է և երկրի տնտեսական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Հաշվի առնելով այս ամենը՝ ՏՏ ոլորտի հետ մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն մեր կողմից մատուցվող ծառայություններով: «Ֆորում» բիզնես կենտրոնն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հանդիսանում է «Դիջիթեք Բիզնես Ֆորում 2015»-ի և «Դիջիթեք Էքսպո 2015» տեխնոլոգիական ամենամեծ ցուցահանդեսի գործընկերը: Մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել և լինել այս եզակի նախաձեռնության կողքին, որը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին բացառիկ հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց նոր արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում գրանցած առաջընթացն ու հաջողությունները: 2015թ. հոկտեմբերի 2-4-ը «Դիջիթեք Էքսպո» միջազգային բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին մենք ոչ միայն գործընկերոջ, այլ նաև մասնակցի կարգավիճակով ենք ներկայանում»- նշեց «Ֆորում» բիզնես կենտրոնի ղեկավարը:

Բիզնես կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններով` ինտերնետ կապով, արդյունավետ կլիմատ-կոնտրոլ համակարգով, անխափան էլեկտրամատակարարմամբ, անվտանգության ժամանակակից համակարգով և շուրջօրյա ջրամատակարարմամբ: Կենտրոնում նաև առկա է հարմարավետ ավտոկայանատեղի, և գործում է շուրջօրյա սպասարկում: «Ֆորում»  բիզնես կենտրոնում հանգիստ աշխատանքի երաշխիքն է շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով և մուտքի անցագրային հսկողությամբ մասնագիտացված անվտանգության ծառայությունը:

«Ֆորում» բիզնես կենտրոնը ՏՏ ոլորտի գործարար համայնքին առաջարկում է նաև թեմատիկ միջոցառումների կազմակերպման համար հարմարավետ սրահներ:

ԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է