Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Վաստակաշատ բուժքույրը գյուղի մարդկանց համար «շտապ օգնություն» է ավելի քան 60 տարի

SOCIETY
Գեղարքունիքի մարզի բարձրլեռնային  Լճավան գյուղը 61 տարի անընդմեջ ունի իր մշտական «շտապ օգնությունը» հանձինս բուժկետի վաստակաշատ ու երկարամյա վարիչ Պայծառ Գրիգորյանի, ով, չնայած ութերորդ տասնամյակի շեմին է, շարունակում է նույն եռանդով կատարել իր մասնագիտական պարտականությունը:
 Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ծովակի ԱԱՊԿ տնօրեն Արթուր Ղազարյանը,  Ծովակի ԱԱՊԿ կազմում գործող բուժկետերի աշխատողների մեջ Պայծառ Գրիգորյանը թեեւ ամենատարեցն է, ամենափորձառուն, բայց եւ ամենաօրինակելին, ամենաեռանդունը, ամենասիրելին, ամենապայծառը, ամենապարտաճանաչն ու ամենանվիրյալը: 
«Բարձրլեռնային Լճավան գյուղն այսօր ունի 650 բնակիչ, բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Գյուղը, ի թիվս ունեցած այլ հիմնախնդիրների, հեռու է ինչպես մարզկենտրոնից, այնպես էլ նախկին շրջկենտրոնից եւ ունի միջհամայնքային ու ներհամայնքային վատ ճանապարհներ, որոնք ձմռան մի քանի ամիսներին դառնում են դժվարանցանելի, բուք օրերին՝ անանցանելի: Այստեղ կյանքն ունի իր ուրույն դժվարությունները, բայց այդ կյանքը նաեւ յուրովի գեղեցկացնում ու իր անկրկնելի կերպարով զարդարում է բոլորի կողմից ճանաչված, հարգված ու գն ահատված բուժքույր Պայծառ Գրիգորյանը, ով միաժամանակ սիրված մայր է, կին ու տատիկ, կայտառ ու բարի բնավորության տեր անձնավորություն:
Պայծառին տեսնելիս դժվար թե կարողանաս նրա տարիքը ստույգ որոշել, քանի որ նա շատ եռանդուն է իր աշխատանքում, միշտ ժպտադեմ ու ուրախ՝ մարդկանց հետ շփումներում, արտաքին տեսքով թարմ ու երիտասարդ: Այսուհանդերձ, դժվար է հավատալ, որ տիկին Պայծառը մոտենում է իր կյանքի 8-րդ տասնամյակին: Անկախ օրվա ժամից, իր օգնության կարիքն ունեցող հիվանդի տարիքից, Պայծառը անմիջապես տեղ է հասնում՝ ոտքով հաղթահարելով բոլոր անանցանելի կամ դժվար հաղթահարվող ճանապարհները»,-ներկայացրեց Արթուր Ղազարյանը: 
 Պայծառ Գրիգորյանը  ծնվել է Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր գյուղում, 1938 թվականին: Պայծառի ծնվելուց մեկ տարի անց նրանց ընտանիքը տեղափոխվել է Երեւան,  իսկ 1951 թվականին ետ վերադարձել հայրենի գյուղ: Միջնակարգ կրթությունը Պայծառն ավարտում է Կարճաղբյուրում եւ 1954  թվականին ընդունվում  Վարդենիսի նորաբաց Կարմիր Խաչի եւ Կարմիր կիսալուսնի բժշկական ուսումնարան եւ գերազանցությամբ ավարտում երկամյա դասընթացը: Ուսումն ավարտելուց հետո նա նշանակվում է Մեծ Մասրիկում աշխատանքի՝ որպես պատրոնաժ: Այստեղ աշխատել սկսելուց 6 ամիս անց աշխատանքի է նշանակվում Լճավանում՝ որպես բուժկետի վարիչ եւ 1956 թվականից մինչեւ օրս աշխատում է նույն տեղում: Պայծառն ունի երկու որդի, 6 թոռ, 4 ծոռ: 
 61 տարիներից միայն վերջին մի քանի տարիներին, երբ առողջապահության նախարարության որոշումով ծնունդների ընդունումը գյուղերում արգելվեց, տիկին Պայծառն արդեն ծնունդների լույս աշխարհ գալը սեփական ձեռքերով չի կազմակերպում, փոխարենը ծննդկաններին ուղեկցում է Վարդենիսի ծննդատուն:  
Ինչպես պատմում է  Պայծառը՝ ավելի քան 35 տարի Լճավանում ծնված բոլոր մանկիկները լույս աշխարհ են եկել իր միջամտությամբ:
«Իմ գյուղում մինչեւ այսօր ոչ մի նորածնի մահացության դեպք չի գրանցվել, ոչ էլ մանկական մահ»,- հպարտորեն փաստում է Պայծառը: 
«Երբ նորածնին դուրս են գրում հիվանդանոցից, նորածնի հարազատները շտապում են Պայծառին իրենց տուն տանել: Այստեղ փորձառու բուժքույրը զննում է երեխայի դուրսգրման փաստաթղթերը, նորածնի պորտի վիճակը, մայրիկին սովորեցնում է, թե ինչպես է պետք լողացնել նորածնին, խնամել: Պայծառի այցելությունները նորածնի տուն շարունակվում են ամեն օր, մինչեւ մոր եւ մանկիկի վիճակը կայունանում է: Ի պաշտոնե պատրոնաժի այցելությունները սահմանված են մեկ շաբաթ, բայց բուժքույր Պայծառն այցելում է ամենաքիչը մինչեւ նորածնի քսան օրական լրանալը: Բուժքույրը պայքարում է, ո ր իր գյուղում բոլոր նորածինները սնվեն բացառապես կրծքի կաթով: Անհրաժեշտ գիտելիքներով ու խորհուրդներով օժանդակում է երիտասարդ մայրերին, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամներին, ովքեր փորձում են հնացած եւ սխալ մեթոդներով խնամել նորածնին: 
 Իր բժշական գրանցամատյաններում անհրաժեշտ գրանցումներն է անում ու հետեւում, որ ճիշտ ժամանակին բոլոր փոքրիկները ստանան իրենց տարիքային եւ ազգային օրացույցով նախատեսված պատվաստումները: Նաեւ տալիս է հետագա բոլոր խորհուրդները, որ ծնողները պետք է անեն մանկական պատվաստման հետեւանքները հեշտությամբ հաղթահարելու համար: Ինքն էլ իր հերթին երեք օր շարունակում է այցելել պատվաստումներ ստացած երեխայի տուն՝ առողջական նրա վիճակը վերահսկելու նպատակով: Պայծառն իր գյուղում ոչ միայն մանկիկի«շտապ օգնությունն» է, այլեւ՝ ահելի ու ջահելի: Եթե գ յուղում կան այնպիսի հիվանդներ, ովքեր իրենց ոտքով կարող են այցելել բուժկետ, ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, գալիս են: Իսկ շարժվելու անընդունակ  հիվանդներին, վիրակապերի փոխման ու վերքերի մշակման, առաջին բուժօգնության կարիք ունեցողներին տիկին Պայծառն անձամբ է այցելում՝ տնետուն շրջելով: Այսպես կարելի է պատկերացնել. մի Լճավան, Լճավանի ձմռան անհաղթահարելի ճանապարհներ, ձյան ու բքին, անձրեւ ու քամի հաղթահարող բուժքույր Պայծառ: Իր կենսախինդ ոգով ու դրական մարդկային էներգիայով նա առույգացնում է նաեւ այն միջավայրը, ուր հայտնվում է: Նրան սիում են բոլորը, գնահատում ու հարգում նրա ջանքերն ու նվիրումը»,-հավաստեց ԱԱՊԿ տնօրենը:
 «Ես իմ տարիքը չեմ էլ զգում, ամենօրյա մասնագիտական աշխատանքը, գումարած նաեւ ֆիզիկական աշխատանքը, սերն իմ ընտանիքի ու շրջապատիս մարդկանց հանդեպ ժամանակ էլ չեն տալիս, որ տարիքիս, հանգստիս մասին մտածեմ: Կաշխատեմ, քանի դեռ Աստված ինձ ուժ ու եռանդ է պարգեւել»,-մեր զրույցն ամփոփեց վաստակաշատ բուժքույր Պայծառ Գրիգորյանը:
 
 
Խոսրով Խլղաթյան

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League